Ահա՝ ինչու է այդչափ կարևոր Սյունիքի մարզի ամեն մի կտոր տարածքը, որ Բաքվի բռ նապետը խնդիրներ է ստեղծում Իրանին և Հնդկաստանին այս ծրագրերի իրագործումից հետ պահելու համար… Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը գրել է. Մեր տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բաքուն և Անկարան իրենց նաև ռш զմական կապիտալի զգալի մասը դնելով, էսպես կոչված, «Թուրանական միջանցքը» (Բաքվի բռնш պետն այն կոչում է «Զանգեզուրյան», Թուրքիան՝ «Նախիջևանյան») ստանալու վրա կարող են չհասնել թե՛ դրան ու թե՛

հայտնվել աշխարհաքաղաքական փակուղում։ Ակնհայտ է, որ «Թուրանական միջանցքը» անհանգստացրել է ոչ միայն Իրանին, այլ նաև Հնդկաստանին, հետևաբար առնվազն այս երկու տարածաշրջանային գերտերությոններն ամեն բան անելու են, որ իրանական Պարսից ծոց — Սև ծով ու հնդկական Հյուսիս-Հարավ

աշխարհաքաղաքական և տնտեսական խոշոր ծրագրերն իրականացվեն հենց Հայաստանի տարածքով, ինչի մասին արդեն իսկ եղել են նաև պաշտոնական հայտարարություններ։
Ըստ այդմ, մեկընդմիշտ տապալելով «Թուրանական միջանցքի» գաղափարը ու իրականացնելով վերոնշյալ ծրագրերը, ՀՀ-ն ոչ միայն կարող է զգալիորեն բարելավել իր աշխարհաքաղաքական

ու տնտեսական դիրքերը մեր տարածաշրջանում, այլ նաև Բաքվի և Անկարայի թշն шմական վարչախմբերին թողնել ձեռնունայն իրենց իսկ նախանշած ծուղակում։ Ահա՝ ինչու է այդքան կարևոր Հայաստանի Սյունիքի մարզի ամեն մի կտոր տարածքը, որի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում Բաքվի բռ նшպետը խնդիրներ է ստեղծում նաև Իրանին

Հնդկաստանին այս ծրագրերի իրագործումից հետ պահելու համար։
Մեր տարածաշրջանում դեռևս ոչ մի բան վերջնական չէ, ուստի վախվորած ու պարտվողական մոտեցումներով մենք միայն

օժանդակում ենք թշ նшմուն, որը, որքան էլ պարադոքսալ թվա, անգամ մեզնից էլ լավ է հասկանում, թե վերականգնվելու ինչպիսի հնարավորություններ ունի ՀՀ-ն, ուստի փորձում է հնարավորին արագ ամրագրել առկա իրավիճակը։ #հավերժականՀայաստանը #մшհ_թշնամուն

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *