Ինձ համար անհասկանալի է այն ահասար սուռ մառազմը, որը տիրում է փողով պատվաստման վկայական ձեռք բերելու շուրջ, քանզի էս ազգը… Վահրամ Թոքմաջյանի ԿԱՐԵՒՈՐ գրառումը, որը պետք է կարդա յուրաքանչյուր ոք

Ինձ համար անհասկանալի է այն ահասш րսուռ մшռազմը, որը տիրում է փողով պատվաստման վկայական ձեռք բերելու շուրջ։ Էս ազգը մш հվան վկայական է առնում, պատվաստման եղածն ինչ է, որ չառնեն։ Էն ինչ կատարվում է այժմ, շատ նորմալ և օրինաչափ է։

Ամեն ինչ ունի իր խորքային ու հիմնավոր պատճառները։ Տարիներ շարունակ կրթությունը բռ նшբարենք ու ուզենք, որ մարդիկ միֆերի չհավատա՞ն։ Սուրբ Հովհաննեսից հղիացողը կամ Թուխ Մանուկի միջոցով կաղություն բուժողը, ծեծով էփիլեփսիա հանողն ամեն բանի էլ հավատալու է։ 80 հազար ստացող բժշկուհին

չարորակ ուռուցքի թուղթ էլ է ծախելու և լավ է անելու։ Ֆեյսբուքյան «ինծելեգենտների» ծաղրը միֆերին հավատացողների և հակավակցինիստների հանդեպ ավելի է սր ելու վիճակը։ Ոչինչ չի օգնելու։
Պետության բռ նի գործողությունները ծնելու են հակազդեցություն ու արդյունավետ չեն լինելու , քանի դեռ դրանք մինչև վերջ բռնի չեն։ Իսկ փորձը ցույց է տվել, որ մինչև վերջ չի լինում։

Մարդկանց բացատրել է պետք։ Համբերատար, հետևողական, քֆուր ուտելով և ծաղրի դիմանալով, օրինակ ցույց տալով ու խնդիրը մատուցելով։ Համ ուզում եք դասագրքերում գրեք, որ Արաքս գետն առաջացել է հայերի արտասուքներից, համ ուզում եք գիտակից հասարակություն ունենա՞ք։ Հասարակությունը յուր կրթության արտացոլանքն է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *