Վերջապես եկեք կողմնորոշվենք՝ ի՞նչ ենք ուզում։ Ո՜չ ուզում ենք պատվաստվել, ո՜չ վարակվել, ոչ թեթև անցկացնել, ո՜չ մա հանալ… Հասկացե՛ք վերջապես, որ … Սամվել Հայրապետյան

Սամվել Հայրապետյանը գրել է.
Եկեք վերջապես կողմնորոշվենք մենք ի՞նչ ենք ցանկանում։ Ոչ ուզում ենք պատվաստվել, ոչ ուզում ենք վարակվել, ոչ թեթև անցկացնել, ոչ էլ մш հանալ։ Հասկացե՛ք վերջապես, որ առողջապահական ոլորտը արդեն իսկ այս օրվա դրությամբ գտնվում ա գերծանրաբեռնված վիճակում,

100-ավոր մարդիկ արդեն իսկ սպասում են իրենց հոսպիտալացման հերթին, և մենակ Աստված գիտի թե այդ մարդկանց երբ հնարավոր կլինի տանից տեղափոխել հի վшնդանոց, քանզի ՏԵՂ ՉԿԱ, իսկ օրական 20-40 մш հը դա արդեն իսկ մեր համար տրш գետիկ ա` որը ոչ մի բանով չի զիջում պш տերազմին։ Ինչի՞ ա էդ գրողի տարած պատասխանատու լինելը մեր

մոտ այսքան քիչ, ինչի՞, ախր դուք չե՞ք հասկանում, որ Հայաստանում անսահմանափակ չեն թթվածնի ապարատները, դա չի նշանակում, որ Հայաստանում նորմայից քիչ են, դա նշանակում ա, որ անպատասխանատուների պատճառով վшրակը նորմայից արագ ա տարածվում, որն էլ առողջապահական ոլորտը տանում ա կոլափսի։ Ցավոք եթե ռեալ նայենք

կհասկանանք, որ ոչ բոլորին ա հասնելու այդ թթվածնի ապարանտերից, ոչ բոլորն են կարողանալու հոսպիտալացվել, և այո ցш վոք մենք դեռ շատ ենք հայրենակիցներ կորցնելու։ Դրա համար վերջապես հասկացեք ինչ եք ուզում, սակայն ուզենալու հետ մեկտեղ պահեք այդ գրողի տարած կորпնավիրուսից պաշտպանվելու կանոնները, չեմ հասկանում, ձեր երազանք ա՞, որ

ձեր բարեկամը քովիդից մш հանա, կամ հի վшնդանոց պետք լինի և չկարողանաք տեղափոխել ազատ մահճակալ չլինելու պատճառով։ Ախր ինչի՞ վիճակը չեք գնահատում այնքան լուրջ ինչքան որ ինքը իրականում կա։ Անպայման սպասում եք, որ պատկան մարմինները սկսեն առավել կոշտ մեթոդների դիմել ընդհուպ մինչև լոքդաուն, որ նոր պահե՞ք այդ անտեր կանոնները։

Ախր ի՞նչ անենք, ընկել ենք պետք է քաշենք, մինչև տենանք ինչ ա լինում, ոչ մեկիս էլ հաճելի չի էս սաղ, սակայն ունենք էն ինչ ունենք, պարզապես սկսեք ավելի պատասխանատու լինել հասկանալով, որ առողջապահական ոլորտը ռեզինից չի, և արդեն իսկ հասել ա գերծանրաբեռնված վիճակի։ Չեք ուզում պատվաստվել` ՄԻ ՊԱՏՎԱՍՏՎԵՔ, բողոք եք անում` ԱՐԵՔ, բայց էդ ամեն ինչը մի՛ արեք ուրիշի կյանքի ու առողջության հաշվին։ Դե իսկ հասարակական տրանսպորտի, մետրոյի ու մնացածի մասով էլ չասեմ զրո վերահսկում,

մարդիկ իրար «բերան մտած» գնում են գործի գալիս են տուն, ի՞նչ անեն, դե կներեք որ ամեն մեկը չի որ կարա ամեն օր տաքսով գնա գա դասի կամ գործի։ Ու քանզի մենք բոլորս տեսնում ենք, որ կոմպլեքս լուծում չի տրվում այս հարցին, որ կոմպլեքս լուծումը մեր դեպքում լոքդաունն ա, ապա թերևս պատրաստվենք դրան։ Չէ դե ո՞նց կլիներ նորմալ երկրների նման մեր մոտ էլ ամեն օղակ զբաղվեր իրա ոլորտը պատշաճ վերահսկելով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *