ՈՒՇԱԳՐԱՎ… Հայաստանին Հնդկաստանը առաջարկել է իրանական Չաբահար նավահանգիստն օգտագործել որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց, որպեսզի… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մեծ հնարավորություն կա ընդլայնելու Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքներն ու ներդրումները, ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ

Ջայշանկարը: «Պարզապես կապակցվածության պակասը՝ թե ծովային, թե ցամաքային, խոչընդոտ է մարդկային շփումների և առևտրային փոխանակումների համար։ Թե՛ Հնդկաստանը, թե՛ ՀՀ-ն հանդիսանում են միջազգային տրանսպորտային միջանցքին անդամ, որը

հեռանկար ունի կապակցվածության զարգացման համար», — նշել է Հնդկաստանի ԱԳ նախարարը։ Նա նշեց, թե ՀՀ-ի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել են հետաքրքրությունը, որը դրսևորել է ՀՀ-ն Չաբահար նավահանգստի օգտագործմանը Իրանում։ «Առաջարկեցինք, որ Չաբահար նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց։ Չաբահարը նավահանգիստ է Իրանում, որը զարգացնում է Հնդկաստանը։ Դա մեզ

համար մի կողմից ճանապարհ է բացում դեպի Կովկաս, մյուս կողմից էլ արահետ է բացում արդեն դեպի Կենտրոնական Ասիա։ Քննարկեցինք նաև փոխադարձ չվերթների հավանականությունը», — նշեց Սուբրամանյամ Ջայշանկարը: Ինչ վերաբերում է անվտ шնգությանը, նախարարն ասաց, թե Հնդկաստանը կողմնակից է, որ ղարաբաղյան հակամա րտությունը կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *