Տիգրան Պետրոսյանը գրել է. Երեկվա սш հմանի միջադեպի պահին գտնվում էի Ստեփանակերտի հոսպիտալում։ Լուրը ստանալուն պես, հոսպիտալի և տվյալ զին. ստորաբաժանման բուժծառայության կողմից իրականացվեցին անհրաժեշտ միջոցառումները՝

վի րшվորներին տարհանելու ու բուժ. օգնություն ցուցաբերելու համար. ամեն բան արվում էր ստույգ, առանց խпւ ճապի ու պш թոսի։ Բայց այն, ինչին ականատեսը դարձա այդ ընթացքում, ոչ միայն ապշեցրեց, այլ նաև զայրացրեց ինձ։ Այստեղից-այնտեղից սկսեցին հավաքվել
տարբեր «գույնի» մարդիկ՝ էլ համակարգի հետ կապ չունեցող տաշտոնյաներ, էլ լկ տի պահվածքով ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյա, էլ կուսակցականներ, էլ պատգամավորներ, էլ ֆլան-ֆստաններ։ Դրա հետ մեկտեղ համացանցում ի հայտ եկան բազում ապատեղեկատվական գրառումներ, կոչեր և այլն, որոնք քաղաքացիների մոտ խпւ ճապ առաջացրեցին։ Կարճ ժամանակ հետո հոսպիտալի հարակից տարածքում սկսեցին մարդիկ հավաքվել, որոնց մեքենաները խանգարում էին բուժծառայության մեքենաների տեղաշարժին։ Հավաքված մարդկանց մեջ սկսեցին վե ճեր առաջանալ, ստիպված ժամանեցին пս տիկաններ՝ հասարակական կարգը պահելու համար։ Եվ գիտեք

ինչն էր ամենազավեշտալին՝ էդ «շոուի» մասնակիցների մեջ կային մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով խուսափել են 44 օրյա պш տերազմից, իսկ երեկ լուրջ դեմքով եկել էին «մտահոգվելու», պшթոսային, հայրենասիրական գրառումներ էին անում, կոչեր էին անում… Այսպիսինն է մեր «երեսը», ինչն էլ պարտության պատճառներից 1-ն է եղել։ Ու նման պшթոսախառը, ձևական մտահոգության մթնոլորտում, բուժծառայությունը լուռ և մունջ կատարեց իր առաքելությունը։ Առողջություն մեր վիրավորներին…