Բարի երեկո։ Եկել եմ բան ասեմ՝ կապված համացանցային ապատեղեկատվության և սահմանային դեպքերի մասին… Վիլեն Գաբրիելյանի ԿԱՐԵՎՈՐ անդրադարձը

Վիլեն Գաբրիելյանը գրել է.
Բարի երեկո։ Եկել եմ բան ասեմ՝ կապված համացանցային աբսուրդի, ապատեղեկատվության շարունակական անվերահսկելի տարածման ու մեր անլրջության հետ, քանզի երեկվա դեպքի հետ կապված սկզբից ինչ

ասես լսեցի և կարդացի: Առարկայական օրինակով ասեմ, որ առավել մատչելի լինի. Կհիշեք, որ մեր մոտից օգոստոսին 2 հոգի գե րի ընկան, որոնք սկզբում մոլորվել էին, հետո գե րի ընկել, իրենցից 1-ն իմ զինակիցներից է: Եթե կհիշեք, սկբից գրեթե մի ողջ օր պաշտոական

լուր չկար, որ մոլորվել էին, սակայն լրատվականները և ֆբ օգտատերերը ցնցում էին՝ պահանջելով պաշտոնական լուր տարածել, 2-3 ավել լայքի և դիտումի համար: Այժմ ինչ եմ ցանկանում ասել, մենք այ հենց այդքան անգրագետ, անմիտ, անպատասխանատու, խնդիրներին մատների արանքով նայելով և էմոցիաներից դրդված ենք գործում, քանի որ փաստացի իրավիճակին չտիրապետելով, մոռանալով, որ թշ նшմին համացանցը համակարգային վերահսկում է, մարդկանց որոնք մոլորվել էին թշ նшմու վերահսկողության ներքո

գտնվող տարածքում ու փորձում էին թաքուն դուրս գալ, մեր իսկ ձեռքով դարձրինք գե րի, քանզի թշ նшմուն մոլորվելու մասին հրապարակային ազդանշան ենք տվել: Հույս ունեմ հասկացաք ինչ եմ ասում: Մի քիչ մտածեք մի բան անելուց առաջ: Վստահ եմ, որ մի օր սովորելու ենք լինել շատ առավել լուրջ, զգոն և հավասարակշիռ:
Այսքանը: Շնորհակալություն ուշադրության համար։
հարգանքով՝ նավակ Ճոճողը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *