Պապ, ես չհամակերպվեցի քեզ կորցնելու մտքի հետ: Թող հեռու լինեիր միայն թե ապրեիր,թող չհիշեիր ինձ ,բայց… Վանո Սիրադեղյանի դստեր ՀՈւԶԻՉ գրառումը

Արփի Վան Սիրադեղյանը գրել է.
Գիտես քո եղեւնիները մեծացել են,վարդերը բացված բուրում են։Ջուրը խաղաղ հոսում է տանդ կողքով։Սիրուն աշուն է։Ամեն բան լուռ է։ Տան մեջ մարդիկ լուռ են։Միայն մի կատու աղիողորմ ձայնով կանչում է դրսում։Միշտ մտածել եմ, որ երբ գաս ես ինչ արագությամբ

կսուրամ քեզ մոտ։Կհարցնեմ,կկ ռվեմ,կասեմ,չեմ ասի,կմե ղшդրեմ կամ չեմ մե ղшդրի,կամ կկարկամեմ ուրախությունից։
Այսօր ես սпւրում էի և չգիտեյի դու կգաս,թե չէ։Քեզ կբերեն, թե չէ։Սակայն շտապում էի։ Եվ հասկանալի էր, որ հույսերը իրականության մեջ մթագնել են։ Եվ էլ երբեք չեմ տեսնելու քեզ…

Ու բացվեց մի հին տեսարան ։Տան կողքը դու փոքր եղբորս ձեռքը բռնած զբոսնում ես ու ընդառաջ գալիս դեպի ինձ։Ես էլ իմ տղայի ձեռքը բռնած դեպի քեզ եմ քայլում։Դու արդեն 40-անց իմ սիրելի ծնողն ես,ես քսան տարեկան իմ սիրելի երեխայի ծնողը։ Սակայն դու իմ ամենասիրելի մարդն ես, և ոչ մեկը չի կարող ինձ ավելի

մոտ լինել, քան դու: Դու իմն ես,քեզ չեմ տա ոչ մեկին… Անցան տարիներ։Ես չհամակերպվեցի քեզ կորցնելու մտքի հետ։Այսօր համակերպված էի։Թող բոլորի հետ լինեիր,միայն թե մեկ մեկ տեսնեյի քեզ։ Թող հեռու լինեիր միայն թե ապրեիր,թող չհիշեիր ինձ ,բայց ապրեիր։

Բայց սրանք ժամանակավոր մտքեր էին սփոփանքի ճանապարհին։ Գոնե մի բառ ասեիր,գոնե խոսեինք,գոնե բшրկանայիր ասեիր,լшկոտ,սակայն չէ դու չես խոսելու։Ինչպես միշտ ես եմ ինքս ինձ հետ խոսելու ,

կռ վելու,արդարացնելու քո չխոսելը։Մի մղձшվանջ կարողաների հովտում։
Մնացածի մասին հետո,հետո …
-Արփի,լшկոտ,քիչ խոսիր։
-Պապ,քեզ չեմ տա ոչ մեկին։
Արփի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *