Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է հղիների արագ արձագանքման` ցամաքային տրանսպորտի միջոցով, արտագնա ծառայությունը իրականացման կարգը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի տասնիննին հրաման է ստորագրել, որով հաստատել է Հանրապետության տարածքում հղիների, ծննդաբերների և ծննդկանների արագ արձագանքման` ցամաքային տրանսպորտի միջոցով, արտագնա ծառայությունը իրականացման կարգը։ Իրավաբան.net-ը հայտնում է, որ

հաստատվել են նաև հղիների, ծննդաբերների ու ծննդկանների արագ արձագանքման արտագնամծառայության միջոցով տեղափոխվող պացիենտներին ընդունող բժշկականմկազմակերպությունների հերթապահությունների ժամանակացույցը, հղիի/ծննդաբերի/ծննդկանի տեղափոխման թերթիկի ձևը, տեղափոխման գրանցամատյանի ձևը։ Հրամանով «Վերարտադրողական

առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռ. Աբրահամյանին առաջարկվել է 1) սահմանել հղիների, ծննդաբերների ու ծննդկանների արագ արձագանքման արտագնա ծառայություն իրականացնող բրիգադի տնային հերթապահությունների ամսական ժամանակացույց, 2) ապահովել հղիների, ծննդաբերների ու ծննդկանների արագ արձագանքման արտագնա ծառայության անխափան

աշխատանքը, այդ թվում շուրջօրյա հեռախոսակապի մատչելիությունը, 3) ապահովել արագ արձագանքման արտագնա ծառայության կանչերն իրականացնող ռեшնիմոբիլի պատշաճ տեխնիկական վիճակը, սարքավորումներով ու դեղերով հագեցվածությունը, ինչպես նաև նախատեսել արագ արձագանքման անհետաձգելի ծառայություն իրականացնող ռեզերվային բրիգադ` միաժամանակ 1-ից ավելի կանչ ստանալու

դեպքում այն ներգրավելու նպատակով, 4) ապահովել հղիների, ծննդաբերների ու ծննդկանների արագ արձագանքման արտագնա ծառայության կանչերն իրականացնող անձնակազմի (բժիշկ/ներ, բուժքույր, դիսպետչեր, վարորդ) ուսուցումը նշված ծառայության իրականացման մասնագիտական ու կազմակերպական հարցերի վերաբերյալ, 5) արագ արձագանքման արտագնա ծառայության ռեանիմոբիլի անսարքության

դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի առողջապահության նախարարությանը, նշելով վերանորոգման աշխատանքների ենթադրվող տևողությունը: Այդ պարագայում կանչն իրականացնել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարության ու գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» անձնակազմի միջոցով, պայմանագրային հիմունքներով ներգրավելով ուրիշ բժշկական կազմակերպության

տրանսպորտային միջոց` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելով վերջինիս շահագործման փոխհատուցումը: 6) ապահովել արագ արձագանքման արտագնա ծառայության կողմից իրականացվող կանչերի գրանցում: «Էրեբունի» Բժշկական կենտրոնի տնօրեն Վ. Մանուկյանին ու «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ա. Ասատրյանին առաջարկվել է` ապահովել ինտենսիվ բուժման ու ռեանիմացիայի կարիք ունեցող հղիների ու ծննդկանների ընդունումը ինտենսիվ խնամքի և վերակենդանացման

բաժանմունք` հրամանով սահմանված ժամանակացույցին համապատասխան: ՀՀ տարածքում հղիների, ծննդաբերների ու ծննդկանների արագ արձագանքման` ցամաքային տրանսպորտի միջոցով, արտագնա ծառայությունը իրականացման կարգ 1. Նշված կարգով կարգավորվում են հղիներին, ծննդաբերներին ու ծննդկաններին ցուցաբերվող` ցամաքային տրանսպորտի միջոցով իրականացվող արագ արձագանքման արտագնա ծառայության տրամադրման հետ կապված

հարաբերությունները:
2. ՀՀ տարածքում հղիների, ծննդաբերների ու ծննդկանների արագ արձագանքման արտագնա ծառայությունը իրականացվում է ««Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» միջոցով (քսանչորս ժամ գործող հեռախոսահամարն է 010-34-17-74, ծառայության ղեկավար` Վ. Գրիգորյան), որն իր մեջ ներառում է բժշկական օգնության իրականացում տեղում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տեղափոխում երրորդ մակարդակի

ծննդօգնության կամ վերակենդանացման ծառայություն ունեցող բժշկական կազմակերպություն: 3. Մանկաբարձական ախտաբանության դեպքում հղին/ծննդաբերը/ծննդկանը տեղափոխվում է արագ արձագանքման արտագնա կանչն իրականացնող բժշկական կազմակերպություն, իսկ ինտենսիվ բժշկական օգնության կարիք առաջանալու դեպքում` ծննդօգնության 3-րդ մակարդակի ծառայություն ունեցող բազմապրոֆիլային բժշկական կազմակերպության վերակենդանացման բաժանմունք, համաձայն սույն հրամանի

հավելված N2-ով սահմանված ժամանակացույցի: 4. Հի վանդի վիճակը գնահատվում ու տեղափոխման թույլատրելիության մասին որոշումը կայացվում է համատեղ` կանչ տվող բուժհաստատության բուժող բժշկի, կանչն իրականացնող բժշկի, իսկ անհրաժեշտության պարագայում արագ արձագանքման արտագնա ծառայության ղեկավարի հետ համաձայնեցմամբ, ինտենսիվ խնամքի կարիք ունեցող հղիի, ծննդաբերի ու ծննդկանի տեղափոխման դեպքում` տեղեկացնելով նաև սույն հրամանի հավելված N2-ով հաստատված ժամանակացույցով այդ օրվա հերթապահ` 3-րդ մակարդակի վերակենդանացման ծառայություն ունեցող բազմապրոֆիլային

բժշկական կազմակերպության ինտենսիվ խնամքի և վերակե նդանացման բաժանմունքի հերթապահ բժշկին («Աստղիկ» ԲԿ-ի 24 ժամ գործող հեռախոսահամարն է 055-55-61-24, «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի 24 ժամ գործող հեռախոսահամարն է 015-47-21-36): 5. Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության կանչը տրվում է բժշկական կազմակերպությունների տնօրենի կամ այդ օրվա հերթապահ բժշկի կողմից: 6. Հրատապ լուծում պահանջող դեպքերում հղիի/ծննդաբերի/ծննդկանի տեղափոխումը կարող է կազմակերպվել տվյալ մարզի այն հիվանդանոցային բժշկական կազմակերպության շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով, որը հագեցված է ռեանիմոբիլով(անկախ պացիենտի այդ բնակավայրում ապրելու հանգամանքից)` տեղափոխող հիվանդանոցային բժշկական կազմակերպության բժշկական անձնակազմի ուղեկցությամբ ու ընդունող բժշկական կազմակերպության հետ համաձայնեցմամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *