Այդ հինգ գե րիներին, որ բաց թողեցին՝ դա «բարի կամք» չի, այլ ադրբեջանցիք հասկացան, որ… Ստեփան Գրիգորյանի ԴԻՊՈՒԿ վերլուծականը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է -Պարո՛ն Գրիգորյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում հայտարարել է, թե առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել։ Նկատի ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման պրոցեսները «Այստեղ մեզ ուրիշ ոչ մեկ պետք չէ, բացի երկու

կողմերից ու Ռուսաստանից։ Ինչո՞ւ: Կան շատ պարզ, պրագմատիկ բաներ՝ ռուսական բանակի ԳՇ-ում են քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների սահմանը խորհրդային տարիներին»։ Ըստ Վլադիմիր Պուտինի՝ այս փաստաթղթերի հիման վրա 2 կողմերը պիտի հանգիստ նստեն և աշխատեն:

Ինչո՞ւ այլ կողմեր պետք չեն, չէ՞ որ միջազգային ստանդարտներով է ընդունված անել սահմանազատման պրոցեսը, ռիսկեր չկա՞ն էդտեղ։ -Դա Վլադիմիր Պուտինի տեսակետն է, որ մեզ միջնորդ պետք չէ՝ բացի Ռուսաստանը։ Իմ կարծիքը, օրինակ ուրիշ է, քանզի և՛ պш տերազմում, և՛ պш տերազմից հետո ՌԴ-ն ցույց տվեց, որ օբյեկտիվ միջնորդ չէ՝ առավել շուտ

ադրբեջանամետ դիրքորոշում ունի, ինչը արտահայտվեց հազար ու մի բաներով, նույնիսկ ապացույցներ բերելը անիմաստ է։ Ճիշտ կլինի, որ միջնորդ կողմերի թիվը մեծ լինի, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լինեն այդ հարցերը։ Դուք ճիշտ նշեցիք՝ ԵԱՀԿ-ն ունի սահմանազատման և սահմանագծման խաղի կանոններ։

Դա շատ մեծ փաստաթուղթ է, որով երկրները պիտի սահմանագծում և սահմանազատում անցկացնեն։ -Այսինքն՝ կան միջազգայնորեն ընդունված ստանդարտներ, չափանիշներ սահմանազատման, և ոչ թե ՌԴ ԳՇ-ում դրված ինչ-որ քարտեզ․․․ -Այո՛, այդ քարտեզը կարող է օգտագործել միջազգային հանրությունը կամ չօգտագործել, դա ուրիշ խնդիր է։ Եվ անգամ եթե Վլադիմիր

Պուտինը ասում է, որ իրենք ունեն նախկին սովետմիության հանրապետությունները բաժանած քարտեզներ, հարց է առաջանում՝ ո՞ր քարտեզները։ Եթե նա ասեր, որ իրենց շտաբում 1923թվականի քարտեզ է, ես այդտեղ խնդիր չունեմ, և պարզ է, որ այդ քարտեզները անհրաժեշտ է ստուգել՝ արդյո՞ք կեղծված են, թե՝ ոչ, քանզի այս տարիներին շատ բան է փոխվել։ Նույն Ռուսաստանը կարող է դա համեմատել մեր ունեցած

քարտեզների հետ։ ՀՀ-ում կան համապատասխան քարտեզներ, ես հանդիպել եմ մասնագետների և գիտեմ։ Շատ հեշտ է ասել, թե ունեն քարտեզներ․․․ Ես զարմացած եմ։ Եթե Վլադիմիր Պուտինը ճշտեր՝ ո՞ր քարտեզներով, հեշտ կլիներ մեկնաբանել։ Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *