Նշենք, որ Հասմիկ Կարապետյանը ծնվել է 1977 թ-ին Երևանում։ 1994 թ-ին ավարտել է Երևանի Ա. Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցը, միաժամանակ սովորել է Ա. Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում։

Սովորել է նաև «Գլաձոր» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 3 տարի հետո ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում, որը կիսատ է թողել Ամերիկա տեղափոխվելու պատճառով։ Երգել սկսել է մանուկ հասակից։ 1995թվականին «Գարուն» երգով մասնակցել է «Բոհեմ» երգի փառատոնին։
1995-1997 թվականներին աշխատել է «Արձագանք» ստուդիայում որպես մենակատար ու երաժիշտ, ձայնագրել է 6 երգ, համերգներով հանդես եկել Հայաստանում։ 1997-1999 թվականներին երգել է ՀՀ Երգի պետական թատրոնում։ 2007թ.-ից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, վարել «Հեռուստախոհանոց», «Բարի լույս հայեր», «Երբ պարում են աստղերը», «Առավոտը Շանթում», «Սկսենք նորից» հեռուստանախագծերը։ Համերգներով եղել է ՀՀ-ում և արտերկրում…

Հասմիկ Կարապետյանը անկեղծ հարցազրույց է ունեցել՝ կապված վերջին իրադարձությունների, այդ թվում սիրված երգիչ Հայկոյի մш հվան հետ: Նա խոսել է բոլորիս կողմից սիրված «Ես գնում եմ, սիրելիս» երգի մասին և նշել, որ երգը ուներ հասցեատեր, ինչը ոչ մեկիս համար գաղտնիք չէ: Մանրամասները դիտեք տեսանյութում՝