ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ. Արձակուրդը դպրոցներում 1 շաբաթով կերկարացվի, իսկ բուհերը…․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հայաստանի Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Իրավաբան․net-ի հետ զրույցի ընթացքում հայտնեց, որ դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի։ Նախարարությունը առաջարկել է նաև բուհերին անցնել հեռավար

կրթության։ «Աշխարհում վիճակը լш րված է, մեզ մոտ թե՛ մահճակալային ֆոնդն է սպառվում, թե՛ մասնագիտական ներուժը։ Բուհերին մոտ 15 օր առաջ առաջարկվել է անհայտ ժամանակով անցնել հեռավար կրթության, իսկ

դպրոցներին ասվել է արձակուրդը մեկ շաբաթով երկրացնել»,-նշեց նա: Խաչատրյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև մանկապարտեզներին։ «Լոքդաուն»-ի անցնելու հնարավորության մասին խոսելիս նա շեշտեց, որ պետությունը տնտեսապես դեռ դրան պատրաստ չէ։ Նշենք, որ ըստ ԿԳՄՍ նախարարի հրшմ անի արձակուրդների օրերը սահմանվել էին, բայց դրան կերկարացվեն։ Մինչ Առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը՝ ԿԳՄՍ նախարարի հրամ անով սահմանված

արձակուրդի օրերն էին՝ առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ-ի հոկտեմբերի տասնութից երեսունմեկը ներառյալ։ Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ-ի հոկտեմբերի քսանհինգից 31-ը ներառյալ։ 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2021-ի հոկտեմբերի քսանհինգից երեսունմեկը ներառյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *