ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի տասը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն գումարն ստանալ նաև անկանխիկ եղանակով: 2021 թվականի հունվար-հոկտեմբեր
ամիսների ընթացքում 4900 քաղաքացի ընդգրկվել է ավանդի դիմաց փոխհատուցման վճարման ցուցակում։ Ավանդների փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող

ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով` 1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, 2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների
համարանիշ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ), 3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության պարագայում), 4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թ-ի հունիսի տասի դրությամբ

առկա տվյալների մասին։ 5) ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։ Ավանդի փոխհատուցումն անկանխիկ եղանակով ստանալու համար՝ վերոնշյալ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել հայտարարություն՝ ընտրելով այն բանկը, որի միջոցով քաղաքացին ուզում է ստանալ փոխհատուցումը։ Նշենք, որ ավանդի փոխհատուցման իրավունք ունեն՝ 1) մինչև 1938 թ-ի դեկտեմբերի երեսունմեկը
ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մш հացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, 2) ՀՀ պաշտպանության մш րտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մш հացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, 3) Սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թ-ի դեկտեմբերի տասնութի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված)` բնակչության պետական ռեգիստրում 2014 թ-ի օգոստոսի մեկի դրությամբ հաշվառված, ինչպես նաև տվյալ համայնքներից զորակոչված՝ 2014 թ-ի օգոստոսի մեկի դրությամբ պարտադիր

ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մш հացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, 4) ՀՀ պաշտպանության մш րտական գործողություններին մասնակցելու կամ մш րտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զп հված (մш հացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք: