Սպասվում է նոր սոցիալական ճնշում. չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի. «Ժողովուրդ»

Նոր սոցիալական ճնշում է սպասվում. չպատվաստվածների մուտքը ՌԴ կարգելվի. «Ժողովուրդ»… «Ժողովուրդ» օրաթերթը գրել է. Կորոնավարակի դեմ պատվաստվել չցանկացող մեր հայրենակիցների համար, կարծես թե, գալիս է ամենատհաճ պահերից 1-ը.

հազարավոր մարդիկ չեն կարողանա ՀՀ-ից դեպի ՌԴ գնալ, առանց պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատի: Երեկ առողջապահության ոլորտի մեր աղբյուրներից նման վերլուծություն ու տեսակետ հայտնեցին: Որպես ասածի վկայություն՝ նշվեց նաեւ այն, որ այս պահին

Ռուսաստանը փաստացի «լոքդաունի» մեջ է մեկ շաբաթով, իսկ Մոսկվան անցնում է չորս ամսյա հատուկ ռեժիմի: Նման իրավիճակի պատճառը կորոնավարակի տարածման ահագնացող չափերը և գրանցված մш հվան դեպքերի թիվն են: Ճշգրտման համար ասենք, որ խոսքը

ոչ թե թեստ տալու ու քովիդ վшրակակիր չլինելը հավաստելու, այլ պատվաստված լինելու վերաբերյալ է: Մեզ փոխանցեցին նաեւ, որ խնդիրներից 1-ը շարունակում է մնալ պատվաստանյութի հետ կապված ՌԴ-Եվրամիություն հակամш րտությունը, և որ Ռուսաստանը ընդունում է պատվաստանյութերի իր արտադրանքով պատվաստված լինելը, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրները

չեն ընդունում Ռուսաստանի արտադրանքի պատվաստանյութով պատվաստված լինելը՝ որպես հարցի վերջնական կարգավորում և լուծում: Նման իրավիճակը կյանքի կոչելու դեպքում մեր առողջապահական համակարգը կարող է կանգնել լրջագույն խնդրի առաջ, այն է՝ 1000ավոր մարդիկ միանգամից կգնան պատվաստման, և կգոյանան հսկայական հերթեր, քանզի ՌԴ-ում աշխատելը շարունակում է մնալ մեր

1000ավոր հայրենակիցների ապրուստի հիմնական, եթե չասենք՝ միակ միջոցը, եւ նման սահմանափակումը կարող է սոցիալական լուրջ ցնցումների հանգեցնել: Թերեւս քաղաքացիներին ուրիշ ելք չի մնում, քան պատվաստվելը, հակառակ պարագայում անգամ արատագնա աշխատանքով հանապազօրյա հացի համար գումար վաստակելը կարող է դառնալ անհնարին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *