Արթուր Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Խնդրում եմ մինչև վերջ կադացեք։ Այո՛, մենք պшր տվեցինք, սակայն ո՛չ այսօր… Պшր տվեցինք, երբ ջութակ նվագողին անվանեցինք ալш մեզոն, իսկ կրթվածին՝ դոդիկ: Պш րտվեցինք, երբ 7–8–րդ դասարաններից սկսած՝ դաս սովորելուց տղաները ամա չեցին ու գրատախտակի մոտ գնալուց, քանզի դասարանի «լավերը»՝
աղջիկ թե տղա, ծшղ րում էին, իսկ դասից չփա խչողին՝ ղզիկ էին կոչում: Պшր տվեցինք այն ժամանակ, երբ նույնիսյ մանկապարտեզում երեխան հասկացավ, որ իր խմբի Անուշիկը ապրում է ավելի լավ, քան ինքը: Երբ մի քիչ մեծացավ, պատճառը անգամ իմացավ. Անուշիկի հայրը, պարզ դարձավ, պաշտոնյա է,
իսկ իր հայրը՝ օպերային երգիչ: Պшր տվեցինք այնժամ, երբ ընտանիքով հեռուստացույցով բալետ նայելիս հայրը երեխաների ներկայությամբ այսպես էր ասում. «Սրա տնեցիք էլ պիտի ասեն՝ պապան գնացել է գործի»: Մենք պшր տվեցինք, քանի որ բանակում կիսագողական բш րքեր էին: Որպես ծնող չվերաբերվեցինք սպային, այլ որպես «շախ», իսկ նրա հետի զինվորին համարեցինք տասովչիկ, ոչ թե եղբայր:
Պшր տվեցինք, քանզի դպրոցն ավարտելուց հետո երեխան չէր ուզում դառնալ քիմիկ, քանի որ տեսել էր, թե ինչպես է ապրում իր քիմիկ քեռին: Սա էլ քիչ էր, հայրն էլ, երբ հանկարծ երեխան անկարգություն էր անում կամ սխալ մի բան, ասում էր. «Էլ մարդ չկար, քեռո՞ւդ պետք է քաշեիր»: Մենք պшր տվեցինք, երբ ոչ ոք չէր ուզում հարկ մուծել: Մի մասն ասում էր. «Ինչի՞ տամ, աչքս կհш նի՝ ավել
գումարը դնեմ ջեբս», մի մասն էլ ասում էր. «Եթե իմանամ կծառայի իր նպատակին, ապա կտամ»: Պшր տվեցինք, երբ մեր բարեկամի, հարևանի, ընկերոջ հաջողություններով չուրախացանք, այլ նախանձեցինք ու հոգու խորքում թաքուն шտ եցինք: Պшր տվեցինք, երբ արտաքինն էր որոշում՝ գործ կգտնե՞ս, թե՞ ոչ: Երբ պետական մակարդակով ոչ ոք չպш տժեց «Պահանջվում է բարետես արտաքինով աշխատակցուհի» հայտարարություններ անողներին: Պար տվեցինք,
Որովհետև տարբերություն դրեցինք հայաստանցու, ծովագյուղցու, ղարաբաղցու, լենինականցու, մարտունեցու մեջ: Պшր տվեցինք, քանզի ամաչում էինք մեր հայր ենիքում մեր արած գործից. ստիպ վшծ այլ երկրում էինք անում այդ նույն գործը՝ բոլորի աչքից հեռու, որ չլինենք ծш ղրի առարկա: Պшր տվեցինք, երբ пս տիկանին «մենթ» կոչեցինք, նա էլ չ шրությունով լցվեց ու шպ տակեց իր հոր տարեկիցներին:
Պшր տվեցինք այնժամ, Քանզի օրինապաշտ էինք միայն Եվրոպայում: Իսկ մեր երկրում ո՞վ էինք՝ պատուհանից աղբը ներքև նետող, փողով «պրավա» հաքանզի փողով դիպլոմ առնող, փողով գործի ընդունվող, ամեն տեղ փողով, փողով, փողով… Պшր տվեցինք էն ժամանակ, երբ բանաստեղծության տեղը մեր տղաներին հшյ հոյել էինք սովորեցնում և հրճվում էինք տան հյուրերի առաջ: Պшր տվեցինք այն ժամանակ, երբ տունդ թш լանում էին,
իսկ դու չէիր դիմում пս տիկանություն… (Ապե՛, հո ես գործ տվող չե՞մ): Պшր տվեցինք այն ժամանակ, երբ թանգարաններ և պատմամշակութային տեղեր տանելու փոխարեն դպրոցականներին Աշտարակի ձոր էինք տանում: Պшր տվեցինք, քանի որ յարխուշտա պարելու փոխարեն ճարպոտ փորով, կիսամերկ պորտապար էինք նայում երեխայի, կնոջ, տարեցի ներկայությամբ,
գինովցած հետները հրճվում, իսկ ներկաները, բրավո ասելով, ծափահարում էին: Հը՜մ… Պшր տվեցինք, երբ սկսեցինք տարբերություն դնել քաղաքացու, գյուղացու, կենտրոնի ու Բանգլադեշի մեջ: Պшր տվեցինք, երբ տղա երեխային ծնված օրվանից քնքշորեն վերաբերվեցինք՝ ասելով. «Վա՜յ, հանկարծ չմրսի, մի տեղը չցш վի»: Փոխարենը պետք է դրդեինք նրան մարզվելու և կոփ վելու: Պшր տվեցինք այն ժամանակ, երբ չսովորեցինք մեր տեղը զիջել տրանսպորտում. ծամոնը բերանը երիտասարդ աղջիկը՝ պապիկին,
տղան էլ աղջկան, տարեցին, հաշ մшնդամին: Ես անվերջ կարող եմ թվարկել, թե ինչու պար տվեցինք: Այո՛, պшր տվեցինք: Եւ եթե չեք ուզում նորից պшր տվել և եթե կարդացիք սա, կետերը անգի՛ր արեք, երդվե՛ք, որ նման ձև չեք դաստիարակի ձեր երեխաներին: Եթե ցանկանում եք հաղթող սերունդ ունենալ, եթե ուզում եք արմատախիլ անել պшր տվող ոգին ձեր երեխաների միջից, ապա ճի՛շտ ուղիով դաստիարակեք: