Որդիս, թանկս, միակս՝ կանգնել է ժամանակը… Մի տարի է, որ ինքս ինձ չեմ ներում և շուտ հանդիպել եմ ցանկանում քեզ հետ։Հիմա և ընդմիշտ երախտապարտ եմ Աստծուն, որ… Վարդիկ Հայրապետյան
Վարդիկ Հայրապետյանը գրել է. Կանգնել է ժամանակը, տղաս,

միակս, թանկս… Կորել է խաղաղությունս ու թվում է, որ հաջորդ վայրկյանին ամեն բան կմարի։ Կներես բոլոր կիսատ խոսքերի, չասված բառերի ու գրկախառնությունների համար։ Հզորս, երանի շանս ունենայի ևս մեկ անգամ
համբուրել կանաչ աչքերդ ու շոյել հուզառատ հայացքդ… Մեկ տարի է, որ ինքս ինձ չեմ ներում և շուտ հանդիպել եմ ուզում քեզ հետ։ Ամեն քայլի մեջ քեզ եմ ման գալիս, ամեն մեքենայի ձայնից հույսի նշույլներ մուրում… Հիմա և

ընդմիշտ երшխտապարտ եմ Աստծուն, որ քեզ նման ընտրյալին ինձ համար էր ուղարկել ու մայր կարգել ինձ… Թող ոչ մի մшյր աշխարհի մեջ չզգա այս ցш վը և թող օրհնվի ՀՀ-ն էնքան, որ էլ որևիցե կп րուստ չունենանք…