Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոր կանոնավոր վաճառքի խանութներ (tanzim satış mağazaları)

բացելու խոստմանը։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: «Յուրաքանչյուր ընտրություններից առաջ փորձում ես մարդկանց խш բել կանոնավոր վաճառքով։ Եթե ուզում ես գները նվազեն, ընտրության արի՛։ Երբ քեզ պատմության գիրկն ուղարկենք, կտեսնես՝ ինչպես են բոլոր գներն իջնում»,- նշել է
Քըլըչդարօղլուն Թվիթերում կատարած գրառման մեջ։ Նա հայտարարել է, որ իշխանությունն է մե ղшվոր սպառողական զամբյուղի ապրանքների այդչափ թանկ լինելու համար՝ շեշտելով, որ մարդիկ նույնիսկ առօրյա գնումները կատարելու համար ստիպված են լինում վարկ վերցնել բանկերից։ «Այս իրավիճակի միակ պատճառը դու՛ ես, Էրդողա՛ն։ Քո անձնիշխանությունն է երկիրն հասցրել էս վիճակին»։ Նշենք, որ Թուքիայի

նախագահ Էրդողանը երեկ գնումներ է կատարել Քըսըքլըում բացված խանութներից մեկում։ Լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է, որ իր այցելած խանութի գները շատ հարմար են քաղաքացիների գրպանի համար, այդ իսկ պատճառով հանձնարարել է սկզբնական փուլում շուրջ 1000 նման խանութ բացել Թուրքիայի ողջ տարածքում։