Թող ներեն ինձ մեր եզդի եղբայրները այս անեկդոտի համար , սակայն ով ՞ չի խաբել մեզ… Մի եզդի , մի հայի փող է պարտք լինում… որոշ ժամանակ անց , էս հայը առաջարկում է էս եզդուն , թե … Տիգրան Սիմոնյան

Տիգրան Սիմոնյանը գրել է. Մի եզդի , մի հայի փող է պարտք լինում ։ Մի որոշ ժամանակ հետո , այս հայը առաջարկում է էս եզդուն , թե ախպեր , արի կլինի փողի տեղը դու

ինձ ոչխար տուր , ոչ ես նեղանամ , ոչ դու ։ Պայմանավորվում են , որ եզդին հային պետք է 3 ոչխար տա եւ դրանով պրծնեն ։ Հայը 3 ոչխարը թողնում եզդու մոտ , որ պահի , մինչև տանելը ։ Որոշ ժամանակ հետո ,

հայը գալիս է եզդու մոտ , թե մուշտարի եմ ճարել , ոչխարները տուր տանեմ ։ Եզդին գլուխը քորում է , թե այ իմ ախպեր , բա չես ասի , ոչխարներից 1-ը

ընկավ , սш տկեց ։ Դե ոչինչ , իմ ախպեր , ասում է հայը , են մնացած 2-ը տուր ։ Իմ ախպեր , պատասխանում է եզդին , էն մեկին էլ գելը տարավ ։ Լավ , եզդի ախպեր , ոչինչ , կյանք է կպատահի , շատ մի նեղվի , են մի հատը տուր , տանեմ ։ Իյա , իմ հայ ախպեր ,

էդ միամիտ եզդի ես գտել , կուզես խաբես ՞ , էդ մի հատն էլ իմ պահելու հախը ։ Թող ներեն ինձ մեր եզդի եղբայրները այս անեկդոտի համար , բայց ով ՞ չի խш բել մեզ ։ Քանի անգամ է խաբել ռուսը ‘ միշտ։ Եվ քանի անգամ ենք

դաս քաղել ‘ երբեք ։ Ռուսը խլեց մեզնից ամեն բան , սակայն մենք դեռևս իր հախը չենք տվել ։ Եվ չենք էլ կարող տալ ։ Քանզի մենք , մեր կողքին ունենք ներքին տш կանքներ, դш վաճաններ, ստп րներ ու սր իկшներ ։ Բայց այս անգամ ուրիշ է լինելու ։ Այս անգամ խաղը մերն է լինելու , դա ես եմ ասում , և առավել քան համոզված եմ ասում ։ Մնացածը հետո ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *