Հոկտեմբերի 29.. Կարող էինք սովորական օրվա պես անց կացնել.. Կարող էիր ուղղակի կողքս լինել և տաքացնել ինձ։ Կարող էիր գործի լինել ու պարզապես զանգով և նամակով տաքացնլ։ Կարող էիր, կարող էինք… Սակայն դш ժան ճակատագրի պատճառով այս և բոլոր եկող հոկտեմբերի 29-ը դш ջվեց մեր սրտերում

որպես քո անմш հանալու օր… 1 տարի շարունակ չկար մի օր` չհիշեմ քեզ և մեզ, մեր ապրածը և չապրածը, մեր թաքուն պահածը, մեր անավարտ երազանքները և սպասված առիթները, մեր ասած և չասած խոսքերը, մեր ապագա տունն ու մեր Արսենչիկին… Ասում են ապրեմ… Կп տրված սրտով, լուսավոր անցյալով, անիմաստ
ներկայով, անհույս ապագայով ասում են ապրեմ, ասում են ստեղծեմ, աշխատեմ, արարեմ, լինեմ բարի և չչարանամ անարդար աշխարհի վրա։ Ասում են՝ ջш հել եմ, ասում են
կարող եմ, ասում են ուժեղ եմ և պարտավոր եմ, հանուն քեզ և մեզ, մեր ծնողնորի, հանուն ապագայի, ասում են ապրեմ։ Գիտեմ լսում ես, գիտեմ կարդում ես, քեզ մե ղшդրում ես, ինձ ես մե ղшդրում ,որ քեզ բաց թողնել չեմ կարողանում ու չեմ էլ ցանկանում։ Անասելի դժվարա,

քեզ համար երևի առավել դժվար։ Ես ասում եմ, գրում եմ, պատմում եմ, թեթևանում եմ մի կես տոկոսով, իսկ դու լռում ես… հավեժ լռում ես։ Այս մի տարվա մեջ շատ բան փոխվեց Հով, բայց մի բան մնաց ու կմնա անփոփոխ։ Դա իմ սերը և հարգանքն է, իմ հպարտությունը և կարոտը քո հանդեպ։ Այս մի տարվա մեջ քեզ կորցնելուց բացի ինձ կորցրեցի։ Կորցրեցի մեր շնիկին՝ Դինաին,
կորցրեցի նաև մեր ընկերներին։ Հա չեմ հերքի նոր ընկերներ էլ ձեռք բերեցի, տեսա թե ովքեր են կողքիս ամենաբարդ պահերին, հասցրեցի հիասթափվել կյանքից և մարդկանցից, սակայն նաև ներել սովորեցի, մարդկանց բաց թողնել սովորեցի։
Գիտես մթությունից էլ չեմ վախենում, բարձրությունից ևս ու ընդհանրապես քեզ կորցնելուց հետո ոչնչից չեմ վախենում… Աշխատում եմ։ Անսովորա իմ և հաճախորդներիս համար, որ մի ժամում մի քանի անգամ չես անցնում դռան մոտով։ Անսովորա, որ քո հետ չեմ տուն գնում ,որ մեր

նստարանին մենակ եմ նստում։ Գիտե՞ս ինչ անսովորա, որ ծանոթներս էլ նշանադրության մասին չեն հարցնում, յուրաքանչյուր տեսնելուց համբերություն են մաղթում։ Չգիտեմ այնքան անսովոր ա էս ամենը՝սովորել, հարմարվել, համակերպվել չեմ ուզում, սաայն պարտավոր եմ… Հա գիտեմ Հերոսի աղջիկ եմ, Հերոս Հովոյի Էլենն եմ և ինձ այլ բան չէր էլ սազի։ Պարտավոր եմ ապրել իմ և քո փոխարեն։ Հով ասելիքս շատ- շատա։
Թվումա՝ քո մասին պատմել մեր մասին խոսել անվերջ կարող եմ… 4 տարի, սակայն մի ողջ կյանք ենք կիսել միասին։ Ինչպես կարող եմ 1 ամսում, 1 տարում կամ էլ 1 դարում քեզ մոռանալ կամ ուղղակի փորձել մոռանալ։ Անհնարա չէ՞ Դու էլ գիտես… Որպես վերջաբան ցանկանում եմ ասել, որ կփորձեմ ուժեղ լինել և իմ գրելով չտանջել ինձ, քեզ, մեր ծնողներին և բոլորին։ Գիտես՞ սրտացավ մարդիկ այնքան շատ են, այնքան շատ մարդ գիտի մեր մասին, էնքան մարդա սրտանց ցш վում։ Մի տեսակ ինձ մե ղшվոր եմ զգում, որ անվերջ գրում ,նկար եմ տեղադրում ու ցш վացնում

հա՛մ ինձ, հա՛մ նրանց… Խոսք տալ չեմ սիրում էն օրվանից երբ դու խոստացար, որ հետ ես գալու բայց… Պարզապես կփորձեմ լինել էլ ավելի ուժեղ և ապրել, կաշխատեմ, չստացվի նորից կփորձեմ, և էտպես անվերջ մինչև որ ստացվի։ Ես համառ եմ գիտես։ Քո համառ ու ուժեղ Էլենն եմ… Սիրում եմ քեզ Հով… ավելի շատ քան երբևէ, և ապրում եմ նորից քեզ տեսնելու եւ ամուր գրկելու հույսով… Էլեն Օհանյան_ի ֆեյսբուքյան էջից