Չափազանց կարևոր. Վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է. ուշացնելու դեպքում՝ կտուգանվեք

Կարևոր. Վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է. ուշացնելու դեպքում՝ կտուգանվեք… 2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը բոլորի համար դարձել է պարտադիր: Մինչև 2021 թվականը գոյություն ուներ այդ ոլորտի 2 տեսակի հարկ՝ հողի և գույքի: Ընդ որում, գույքահարկ տալիս էին այն

սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը անցնում էր երեք միլիոն դրամը, իսկ մինչև 2021 թվականը ՀՀ-ում գործող կադաստրային արժեքները սահմանված են եղել 90-ական թվականներին, հայտնում է «Լուրերը»։ Օրենքի փոփոխությամբ, այս տարվանից 2 հարկերը միավորվում են մեկում ու

կոչվում անշարժ գույքի հարկ: Այս դեպքում արդեն վերացվել է կադաստրային արժեքի շեմը, միաժամանակ վերնայվել նաև անշարժ գույքի կադաստրային արժեքը: Այժմ այն հաշվարկվում է շուկայական գնին մոտեցված արժեքով: Նախկին հաշվարկներով կենտրոնում՝ 1-ին գոտում գտնվող 1քմ հողի հարկը կազմում էր

2հազար դրամից փոքր ինչ ավելի: Կադաստրի կոմիտեի ղեկավարի պնդմամբ, այդ արժեքն էսօրվա գների հետ համարժեք չէր:
Հարկերի մուծման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի հաշվարկել՝ հարկերի հավաքագրման պլանը կատարվել է թե ոչ:

Միաժամանակ հիշեցնում են, որ հարկը չմուծելու դեպքում 720 օր 0.04 տոկոս տուգանք կգա քաղաքացիների վրա, դրանից հետո համայնքը հնարավորություն կունանա դш տարան դիմել ու ստանալ գումարը: Հավաքագրված գումարը, Երևանի պարագայում նույնպես, ուղղվելու է համայնքի կարիքներին ու զարգացման ծրագրերին, հստակեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների

հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը, բայց ներկա պահին դեռ չեն հստակեցրել, թե որ վարչական շրջանին որքան գումար կհատկացվի հավաքագրված գումարից, ասում են՝ փողը կբաշխվի ըստ անհրաժեշտության: Հաշվարկել են նաև հաջորդ տարվա նախատեսվող հարկային մուտքերի չափը՝ ինը մլրդ 2 հարյուր միլիոն դրամ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *