Քոչարյանը ասում է՝ Հայաստանի ամենից խաղաղ տարիները եղել է իր նախագահության շրջանը: Մի քանի խոսք ասեմ այդ մասին… Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ ՀՀ ամենից խաղաղ տարիները եղել է իր նախագահության ժամանակ: Ես կարծում եմ՝ նրա նախագահության օրոք իրագործվել է Հայաստանի

համար մի քանի էական ենթակառուցածքային ծրագիր, թերությունների հետ զուգահեռ’ Սելիմի ճանապարհ, դեպի Մեղրի նոր ճանապարհ, Իրան-ՀՀ գազամուղ, կարևոր ճանապարհաշինություն Երեւանում: Այդ ամեն ինչի մեջ

բնականաբար մեծ է նպաստավոր արտաքին կոնյուկտուրայի դերը, սակայն իհարկե իր դերն ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն, խաղաղության հարցում նրա դերը համարէա զրո է: Ընդ որում, այդպիսին էր լինելու որևէ ղեկավարի դեր մի շրջանում, երբ թե ՌԴ-ն, թե Ադրբեջանը ակնկալում էին քաղել նա վթային դրախտի պտուղներն ու այդ շրջանում նրանք միմիայն շահագր գռված չէին այսպես կոչված «լավրովյան պլաներ» ծածանելով: Համաշխարհային պատկերը էապես փոխվեց 2007-08թթ-ից : Այդ շրջանում արդեն երկրորդ նախագահը զբաղված էր

3-րդին խանգարելով Ընդ որում, Քոչարյանը ինքը իմ գնահատմամբ պատկերացնում էր այդ փոփոխությունը և լուծումը տեսնում Վարդան Օսկանյանին նախագահ առաջադրելու տարբերակը, գուցե իրեն էլ տեսնելով 2007թ-ի ԲՀԿ նոր մեծամասնության վարչապետ: Բայց ՌԴ չընդունեց էդ տարբերակը, փաստացի ինչի համար էլ դեռ վարչապետ Սերժ Սարգսյանը 2008 թվականին շնորհակալություն էր ասում դեռ նախագահ Պուտինին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *