«Ամոթ ա, կարծես էս ընդդիմությունը դառել ա մեր երկրի թշ նшմին, Ինձ զանգել, էսօր ասում են, որ…». Շիկահողի գյուղապետը՝ Գորիս-Կապան մայրուղում մաքսային կետ տեղադրելու մասին

Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող վարչական շրջանի ղեկավար Նարե Ղազարյանն ասաց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի վրա արդբեջանական մաքսակետի տեղակայման հետևանքով իրենց բնակավայրը չի ընկնում շրջափ ակման մեջ։ «Տենց բան չկա՝ մենք ճանապարհ ունենք

Տաթևով։ Տաթևով գալիս ենք, սովխոզով միանգամից հասնում ենք Կապան։ Տաթևով ասած՝ Սիսիանի խաչմերուկից թեքվում է դեպի Կապան ճանապարհը եւ այնտեղ ոչ մի խնդիր մենք չունենք։ Ճանապարհը երկար չի՝ հակառակը՝ չորս կիլոմետրով ավելի կարճ ա, արդեն շահագործման է

հանձնվել, լրիվ ասֆալտապատված ա։ Ինքը նորմալ ճանապարհ ա, սակայն ինչ-որ վերաբերվում է, որ մենք շրջափ шկման մեջ ենք՝ չէ, չկա տենց բան։ ժողովրդին իզուր պանիկայի մեջ են գցում, չգիտեմ էլի»,-նշեց Ղազարյանը։ Շիկահող վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ

միգուցե թյուրիմացությունը պայմանավորված է Ճակատեն-Շիկահող բնակավայրերի միջև տեղակայված ադրբեջանական դիրքը, սակայն իրենց ճանապարհը չի փակվել, այժմ էլ գործում է։ Նարե Ղազարյանը նշեց, որ ռուս սահմանապահներն
և հայ սահմանապահներն են տեղակայված ադրբեջանական դիրքերի

մոտ։ «Ինձ զանգել են այսօր էլի մի քանի լրատվականներից, հայտնել եմ, որ մեր ճանապարհը բաց ա, անցանելի ա, ոչ մի խնդիր չկա։ Շատ են էլի ուղղակի չափազանցնում, գյուղացուն խուճապի մեջ գցում։ Ամոթ ա, ոնց որ այս ընդդիմությունը դառել ա մեր երկրի թշ նшմին։ Չի կարելի էլի էդպես։ Գիտեք

ինչ կա, եթե ամեն բան օգտագործում են ճիշտ՝ ընդունում եմ։ Սակայն եթե մի բանը անտեղի սարքում են չգիտես ինչ, օրինակ էսօր Շիկահող-Ճակատեն հատվածը բաց է ու անցանելի, սակայն չգիտես ինչի հա զանգում են, ասում են՝ բա քանի ժամ ա, որ փակ ա ճանապարհը, բա ոնց եղավ, որ փակվեց»,-եզրափակեց Ղազարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *