Աշոտ Ղազարյանը հայ դերասան, հաղորդավար, կատակերգու ու երգիչ է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։ Ավարտել է Երևան քաղաքի Չարենցի անվան միջնակարգ դպրոցը։ 1968-1973 թվականին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական

ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ 1979թվականին եղել է Հայհամերգ միավորումի բեմադրող ռեժիսոր, «Միայն ծիծաղ» խմբի ու «Նաիրի» համույթի գեղարվեստական ղեկավարը։
Աշոտ Ղազարյանը Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի և հայկական հեռուստատեսության մի շարք գեղարվեստական ֆիլմերում և հաղորդումներում։ Աշոտ Ղազարյանը 2006թվականին ստեղծել է Աշոտ Ղազարյանի հումորի, ծիծաղի և խոսքի դպրոց-ստուդիան։ Համացանցում տարածվում է մի հետաքրքիր տեսանյութ Աշոտ Ղազարյանի ու իր թոռան Բորիս Ադամյանի

մասմակցությամբ, որտեղ Աշոտ Ղազարյանը Բորիսից հարցնում է, որ մեծանա՝ ի՞նչ է դառնալու. «Բոր, մի հատ լուրջ հարց տամ քեզ՝ Որ մեծանաս ի՞նչ ես դառնալու։ Աշոտ Ղազատյանի թոռնիկը պատասխանում է՝ Աշոտ Ղազարյան։ Հետո հումորիստը փոխելով դեմքի արտահայտությունը ասում է՝ անճաշակ». Տեսանյութը՝ ստորև.