«Սեպտեմբերի քսանհինգին ԳՇ պետի կողմից հրահանգ է եղել, որ…»․ Արծրուն Հովհաննիսյանը փակագծեր է բացել

«Օգոստոսից, իհարկե, մենք պш տերազմի սկսվելու կապակցությամբ անհանգստություն ունեինք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է 44-օրյա պш տերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փորձագետ

Արծրուն Հովհաննիսյանը։«Ես ի պաշտոնե չեմ մասնակցել, բայց գիտեմ, որ բազմիցս եղել են քննարկումներ հավանական պատերազմի մասին՝ ԳՇ պետի և պաշտպանության նախարարի միջև»,- նշել է նա։ «Սեպտեմբերի քսանհինգին

եղել է ԳՇ պետի կողմից հրահանգ՝ զորքերը բերել բարձր աստիճանի, բայց այստեղ հարցեր կան՝ ի՞նչ աստիճանի․․․ »,- նկատել է Հովհաննիսյանը։
«Ես թուղթը չեմ տեսել, քանզի ինքս 26-27-ի գիշերը եղել եմ զորքերում, տեսել եմ, որ զորքերը բերված են ինչ-որ աստիճանի, բայց

արդյո՞ք դա լիովին համապատասխանել է իրադրությանը, թե՞ չէ,
դա պետք է քննությամբ պարզվի»,- նշել է Հովհաննիսյանը։ Նա համարում է, որ զորքերը պետք է անցնեին լիարժեք պաշտպանության։ «Արդյոք անցել են պաշտպանության, թե ընդամենն ուժեղացվել են․․․»,- հավելել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *