Հայտնի են Կապան քաղաքի քվեարկության նախնական արդյունքները… նախնական արդյունքներով բացարձակ առաջատար է…

Իշխող Քաղպայմանագիրը Սյունիքի մարզի Վանեք գյուղում զրո ձայն է ստացել, իսկ «Շանթ» կուսակցությամբ առաջադրված Փարսյանի օգտին 41 մարդ է քվեարկել, Սեւաքարում էլ ՔՊ-ի օգտին գրանցվել է քսանչորս ձայն, Փարսյանի՝ 90: Առավել վաղ տեղեկացրել

էինք, որ Խդրանց համայնքում «Շանթ»- ը ստացել է տասնյոթ, իսկ ՔՊ-ն տասներկու ձայն, ուշագրավ է, որ այս գյուղից է ՔՊ- ի ավագանու ցուցակի 2-րդ համարը: Աճանան համայնքում Փարսյանի օգտին քվեարկել է 106, Դանիելյանի օգտին 17 ընտրող: Նորաշենիկում իշխող թիմը

ստացել է երեք փայն, իսկ Շանթով առաջադրված Փարսյանը՝ հիսունվեց: Կապանի ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով առաջատար է «Շանթ» դաշինքի ցւոցակը գլխավորող ներկայիս քաղաքապետ Գեւորգ Փարսյանը: Գեւորգ Փարսյանն իր ֆեյսբուքյանէջում

հրապարակել է նախնական արդյունքները, ըստ որի «Շանթ» դաշինքը ստացել է 1222 ձայն, իսկ Քաղաքացիական պայմանագիրը` 532 ձայն: Նշենք, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է ԱԺ ՔՊ պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *