Հայկ Այվազյանը գրել է .
«Վերջին 2 օրը համացանցում պտտվում է թուրք ծш յրшհեղական խմբավորման առաջնորդ Դևլեթ Բահչելի քարտեզ-նվերի նկարը Էրդողանին, որի վրա պատկերված է թյուրքական աշխարհի քարտեզը, որ մի մասը նաև ներկայիս

ՌԴ-ի տարածքի վրա է պատկերված։ Եվ ահա, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, Պեսկովի շուրթերով կnշտ պատասխան տվեց Էրդողանին։ Իհարկե, ՌԴ-ի պատմություն չիմացողները կամ իմացող, սակայն պատմության օրինաչափությունները չտեսնող մարդիկ սկսեցին տարածել
Պեսկովի ասածը՝ որպես ՌԴ-ի իբր թույլ պատասխան։ Իրականում Պեսկովի՝ Պուտինի պատասխանը լայն հանրության համար չէր, այլ հենց Էրդողանի ու իր տերերի՝ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի։
Ի՞նչ ասեց Պեսկովը.
1. «Մեր թուրք գործընկերները

սնուցում են թյուրքերի միասնության գաղափարը, դա նորմալ է»։ Ուշադրություն դարձրեք, որ Պեսկովը նորմալ է կոչում թյուրքերի միասնության, այլ ոչ թե միավորման գաղափարը։ Միասնությունը նորմալ կարելի է համարել յուրաքանչյուր էթնոսի համար, այդ թվում նաև հայերի,
սակայն դա չի նշանակում, որ այդ միասնությունը կարող է վերածվել տարածքային միավորման։ 2. «Ես 1 բանի համար կարող եմ ափսոսալ, նա է, որ քարտեզի վրա չկա մեծ կարմիր աստղը թյուրքական աշխարհի կենտրոնում։ Այն Թուրքիայում չէ, այն գտնվում է ՌԴ-ի տարածքում՝ Ալթայում, ցանկացած թյուրքի համար այդ սուրբ վայրում, որտեղից նրանք եկել են։ Սա նա է, ինչ ես ասում եմ որպես թյուրքագետ»։ Պեսկովը՝

Պուտինը փաստացի ասում է, որ թյուրք էթնոսի կենտրոնը ՌԴ-ում է և այն ինտեգրված է ռուսաց լեզվի, ռուսաց մշակույթի ներքո ու այդպիսին էլ մնալու է։ Պուտինը ասում է, որ ՌԴ-ի թյուրքերը լինելու են ՌԴ-ի պրոեկտում, միավորված ռուսաց լեզվի ու ռուսաց մշակույթի ներքո, սակայն ոչ երբեք ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի թուրքական шզգшյնшկանության՝ «Մեծ Թուրան» պրոեկտի։»