Պարզ խոսելու ժամանակն է… որտեղ են ու ինչով են զբաղված պш տերազմի օրերին Արցախից ճողոպրած զինվորականները, որոնք… Նվեր Մնացականյան

Կարծես ուրվագծվում է նոր խորհրդարանի քաղաքական լիբրետոն: Հավանաբար մի արարով կստեղծվի մեր պարտության шռեղծվածն ուսումնասիրող, մյուսով՝ ԱՀ հարցով հանձնաժողովներ: Հրաշալի է, քանզի երկու դեպքում էլ ջուր ծե ծելու

ժամանակը սպառված է, և մեր և աշխարհից մեզ լսող ականջների համար եկել է պարզ խոսելու, առավել ճիշտ ընտրելու ժամը. Բացել ճշմարտության ուղեփակոցը, թե էլի անդամագրվել մարտի մեկի կամ ապրիլյան հանձնաժողովների

ճակատագրին: Ամեն դեպքում, ցш վոտ ընտրություն կլինի: Մինչ այդ, գոնե կասեք, որտեղ են և ինչով են զբաղված պш տերազմի թեժ օրերին Արցախից ճողոպրած զինվորականները, պաշտոնյաները և նրանց ընտանիքները, որոնք հավանաբար այժմ էլ սոցիալական նպաստներ են ստանում որպես պш տերազմից տուժածներ: Կանչեք Հայաստան իխորհրդարան Արցախի նախագահին, այդ արատավոր ցուցակը նրա

ձեռքին է: Եթե անգամ չգիտեք դրա քաղաքական գինը, արեք դա հանուն երկրի արժանապատվության, հակառակ պարագայում կստանաք ճակատագրի հերթական հեգնանքը, երբ պш տերազմից թռածներն առանց ամոթի կհանդգնեն պատմել եկող սերնդին պш տերազմի ու իրենց հերոսական մասնակցության մասին…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *