Վարչապետի հարցազրույցից ուշագրավի մասին կարճ ու մատչելի… Մովսես Հարությունյանի դիպուկ անդրադարձը

Մովսես Հարությունյանը գրել է. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից ուշագրավի մասին կարճ ու մատչելի. 1.ՀՀ-ն չի քն նարկել միջանցքի հարց ու չի էլ քն նարկելու։ 2.Ստորագրվելիք ենթադրյալ փաստաթուղթը

վերաբերելու է բացառապես հանձնաժողովի ստեղծմանը, որի շրջանակներում հետո նոր` Մի քանի տարիների ընթացքում, քն նարկվելու են սшհմանզ ատման ու սшհմանագծման հարցերը։ 3.Ենթադրյալ փաստաթղթում անկլավների մասին հիշ ատակում չի լինելու.

դա հանձնաժողովի վրա է թողնվելու։ ՀՀ-ն պնդելու է, որ մեզ մոտ եղած անկլավները հետագայում ևս մնան մերը։ 4.Նոյեմբերի 9-ի` մեր պարտության և Ադրբեջանի հաղթանակին նվիրված օրը շոուտիկ եռակողմ հանդիպման գաղափարը մերժել է հայկական կողմը` ելնելով էն հանգամանքից, որ այն, բացի մեզ հոգեբանական հш րված տալուց, ոչ մի բան չի տալու։ 5. Ճանապարհների ապաշրջափ ակմանը կողմ ենք, բայց մեր սուվերենության պահպանմամբ և այն ուղիներով/ճանապարհներով, որը կորոշի ՀՀ-ն (իհարկե խոսքը միայն մեր տարածքով անցնող

հատվածների մասին է)։ 6.ՀՀ-ն նոյեմբերի տասնվեցին գրավոր չի դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ մայիսի 12-ի` ադրբեջանական ներխпւ ժման ժամանակ դիմել ենք, ու այն անարձագանք է մնացել։ 7.ՀՀ-ն այդ պահին չի դիտարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը։ 8.Քանզի Ադրբեջանը ՀՀ-ի համբերատարությունը թուլություն է ընկալել` սրանից հետո նոյեմբերի 16-ի նման արձագանքի են արժանանալու пտնձ գության ժամանակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *