Ռուսաստանին գրողի ծոցն ուղարկելը մեզ բարդ խնդիրներ կբերի․ Ադրբեջանի դեմ որևէ երկիր չի կռ վելու. քանզի..․ Հակոբ Բադալյանի ՈւՇԱԳՐԱՎ վերլուծությունը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ -Պարո՛ն Բադալյան, նոյեմբերի քսանվեցին Սոչիում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Վլադիմիր Պուտինի հանդիպում է լինելու, և եթե հաշվի առնենք այն, որ հանդիպման նախօրեին ակտիվ դիվանագիտական շփումներ են ընթանում՝

Ռուսաստանի փոխվարչապետն էր Ադրբեջանում, ապա ՀՀ եկավ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն են հեռախոսազրույցով քննարկել նոյեմբերի 26-ի օրակարգը, խոսակցությունը լինելու է վճռորո՞շ թեմաների շուրջ։ -Չեմ

կարծում՝ այդ հանդիպումը վճռпրոշ լինի, եթե դիտարկենք ողջ գործընթացի տեսանկյունից, այսինքն՝ արցախյան հարց և հայ-ադրբեջանական խնդիր, տարածաշրջանային իրողություններ և այլն։ Սակայն այդ շարժը հանդիպումից առաջ, որ տեսնում ենք, մեզ թույլ է տալիս խոսել այն մասին, որ հանդիպումն ունենալու է

առարկայական օրակարգ ու ինչ-որ հարցեր ստանալու են միջանկյալ լուծումներ և, թերևս, դրանով է պայմանավորված փոխվարչապետ Օվերչուկի այցը Բաքու ու Երևան և հանդիպումները Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Պարզ է, որ բարձր մակարդակով ինչ-որ բաներ են համաձայնեցնում մինչև վերջին

պահը։ Սա կարող է թույլ տալ խոսել, որ մինչև վերջին պահը որոշակի դետալներ չեն համաձայնեցվում, ու սա ռուսական կողմի մոտ առաջացնում է մտահոգություն, որ այդ գծով չի ստացվի արդյունք գրանցել։ Սոչիի օրակարգը 2 թեմա կարող է ունենալ․

մեկը՝ հաղորդակցության ուղիների շրջափակման հարցով տասը ամսվա ընթացքում որևէ նոր բան արձանագրելը, և մյուսը՝ սшհմանազատման և սшհմանագծման գործընթացում որևէ մեկնարկ տալը հանձնաժողովի տեսքով, որը կսկսի աշխատանքը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *