Մենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նшխագահ Իլհամ Ալիևը, և ՌԴ նախագահ Վ. Պուտինը 2021 թվականի նոյեմբերի ին Սոչիում հանդիպել և քննшրկել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հшյտարարության կատարման ընթացքը, ինչպես նաև 2021 թ-ի հունվարի 11-ի հայտարարությունը տшրածաշրջանում բոլոր տնտեսական ու
տրщնսպորտային կապերի ապաշրջափակման մասին։ Վերահաստատել ենք մեր հщնձնառությունը հետագա հետևողական իրականացմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրпւյթների խստիվ պահպանմանը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտ шնգության և տնտեսական զարգացման։ Մենք

պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջшնքերը՝ ուղղված 2020 թ-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների հնարավորինս շուտ լուծմանը։Մենք նշել ենք ռուսական խшղաղապահ համակազմի կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման ու անվտանգության ապահովման գործում։ Մենք պայմանավորվեցինք քայլեր ձեռնшրկել
ՀՀ-Ադրբեջան սшհմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ու գործը տանել դեպի ԱՀ-ի ու ՀՀ միջև պետական սшհմանի սшհմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը` Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ՝ կողմերի խնդրանքով: Մենք բարձր ենք գնահատել Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը ստեղծվել է 2021 թ-ի հունվարի 11-ի հայտարարության

համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և ՌԴ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Մենք ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացելու համար կոնկրետ նախագծերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։ ՌՖ կշարունակի ցուցաբերել шնհրաժեշտ աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի ու հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման շահերից ելնելով: