Ինչ հետևություն կարելի է անել եռակողմ հանդիպումից. Չգիտես ինչու հիշեցի դրվագը հին ու բարի «Ինչու է աղ մկում գետը» ֆիլմից, երբ… Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրել է. Ինչ է հնարավոր ասել Սոչիի մասին: Քաղաքը նկատի չունեմ՝ չեմ եղել երբեք, այլ եռակողմ հանդիպումը: Չգիտես՝ ինչու հիշեցի դրվագը հին ու բարի «Ինչու է աղ մկում գետը» ֆիլմից, երբ ռուս սահմանապահըխ Սամոխինը գիշերը հաշվում է իր ծառ այակից Արմենի, նրա սիրած

աղջկա և աղջկան սիրահարված Սուրենի «եռանկյունու» ավելի ճշգրիտ բանաձեւը. այս պարագայում լավ կլինի մեկի համար, իսկ վատ՝ երկուսի, այն դեպքում լավ կլինի երկուսի համար, իսկ վատ՝ 1-ի: Սոչիից հետո 3-ից ում համար է լավ, ում՝ վատ, կարծում եմ

դեռ վաղ է խոսել: Եռակողմ հայտարարությունը, ինչպես նաեւ բանավոր հայտարարությունները վկայում են էն մասին, որ քննարկվել են առարկայական հարցեր: Կասկած չունեմ, որ Ռուսաստանը ձգտում է իրավիճակի առավելագույն կայունացման, քանզի կարծես թե լրջորեն կենտրոնանալու է

ուկրաինական ուղղության վրա: Հարցն էլ հենց նրանում է, թե հայկական կողմից զատ, այդ կայունությունն է՞լ ում է իրոք պետք: Գուցե հնչի տարօրինակ, բայց կարծում եմ հաջորդը հենց Ադրբեջանն է: Մի քիչ խաղատնային օրինակ բերեմ: Ալիեւը նման է խաղային ապարատի դիմաց նստողի, որը մինչ այժմ շահել է խոշոր, բայց ամեն պահի իրավիճակը կարող

փոխվել ու մի կողմից շատ բարդ է «պոկվել» ապարատից, մյուս կողմից հասկանում է, որ պետք է՝ քանի ուշ չէ: Տվյալ նկարագրությունն բնականաբար պայմանական, հարաբերական իմաստով, բայց ես կարծում եմ Ադրբեջանը իրավիճակը կայունացնելու հարցում հաջորդ շահագր գռվածն է, բայց դեռ չշտապող: Առանցքայինն բնականաբար Մինսկի խմբի 3 համանախագահների միջեւ փոխհարաբերությունն է,

թե Ֆրանսիան ու ամենակարեւորը՝ ԱՄՆ, որքա՞ն են իրոք շահագր գռված, որ ՌԴ-ն արդյունավետ իրացնի իր ռեգիոնալ դերը, և որքան են միայն զուտ հայտարարությունների մակարդակով խոսում եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարեւորության վերաբերյալ: Մի խոսքով, ոնց կասեր որեւէ իմաստուն՝ Սոչին ծովի մի ափն է միայն

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *