Աճառյանին КГБ-ում հարցաքննելիս, քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է եւ քննիչը ամեն լեզվի դիմաց նշել է տվյալ երկրի լր տես։ Երբ հերթը հասել է թուրքերենին, խնդրել է._
Եթե խոնարհվել` միայն գիտելիքի եւ հանճարի առաջ
ՀՐԱՇՔԸ ….Գերմանիայից
ինչ-որ պատվիրակություն էր եկել, ու թարգմանիչ էր պետք: Թախանձագին խնդրում էին գալ: Դժկամությամբ պոկվեց գործից եւ գնաց: Երբ այդ հանդիպումն ավարտվեց, հյուրերից մեկը հետաքրքրվեց թարգմանչի ազգությամբ:
– Հայ եմ, զտարյուն հայ,– ասաց: – Սակայն դուք գերմաներեն խոսում եք զարմանալիորեն վարժ: – Պարզապես ձեր լեզուն

իմանալը յուրաքանչյուր կիրթ մարդուն օդ ու ջրի պես պետք է: Դուք ամենատարբեր բնագավառներում այնպիսի գլուխներ եք տվել, որ նրանց աշխատությունները բնագրով կարդալը հանրագիտարանային գիտելիքներ կարող է պարգևել մարդուն: Այս հանդիպումից
2 շաբաթ էր անցել: Հայաստանից պատվիրակություն պետք է մեկներ Ֆրանսիա: Թարգմանիչը նորից նա է: Ֆրանսիացիները, որոնց շատ դժվար է որևէ բանով զարմացնել, բերանները բաց հետևում էին հայ թարգմանչին: Նման մաքուր ֆրանսերեն, մանավանդ բառապաշարի հարստություն, նրանք, անկասկած, չէին սպասում:

Հանդիպման հիմնական թեման մոռացած նրանք անցան լեզվի հարցերին, և թարգմանիչը ապշեցրեց բոլորին: – Ներեցե՛ք,– նրան է դիմում ֆրանսիացիներից մեկը, որ, հավանաբար, լեզվի մասնագետ էր,– պատահաբար ձեր արմատները մեր հողում չե՞ն ծլարձակել: – Ո՛չ,– կարճ պատասխանում է թարգմանիչը, ապա ավելացնում է,– իմ արմատները իմ հարազատ Հայաստանի հողում են ծլարձակել: Օրեր անցան … : Երեկոյան ժամ էր, երբ զանգեցին ու
հրավիրեցին քաղաքային կոմիտե: Լոնդոնից պաշտոնական գրություն էր եկել, շտապ պետք է թարգմանվեր ու պատասխան ուղարկվեր: Անգլերեն նա գիտեր համարյա մայրենիի նման, չնայած քիչ էր գործածում: Բնագրից Շեքսպիր էր կարդում, Բայրոն: Իսկ իռլանդացի Բեռնարդ Շոուն նրա սեղանի գիրքն էր: Ինչ որ պետք է, անում է, նույնիսկ քերш կանական մի քանի ուղղումներ կային բնագրում… Բավական ժամանակ նրան չէին անհանգստացնում: …

Բայց ահա կրկին զանգ… ճոխ հյուրընկալություն էր կազմակերպվել տարբեր երկրներից ՀՀ ժամանած պաշտոնական անձանց համար: Եկել էին Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Իրանից, Հնդկաստանից… Եվ, պատկերացնո՞ւմ եք, հրավիրված էր ընդամենը 1 թարգմանիչ: Ապշել միայն կարելի էր, թե թարգմանիչը ոնց էր կարողանում այդ բոլոր օտար ազգերի լեզուները թարգմանել: Եթե մերոնց համար դա էնքան էլ զարմանալի չէր, լավ էին ճանաչում նրան, հյուրերը ուղղակի ցն ցված էին: Թարգմանիչը ոչ միայն
թարգմանում էր, այլ նաև իր կողմից հաճոյախոսություններ էր անում, անեկդոտներ պատմում, 1-ը մյուսից իմաստալի կատակներ անում: «Սա ուղղակի հրաշք է,– ասում էին:– Եթե ՀՀ-ի հողը նման հրաշքներ է ծնում, ապա այդ հողը սուրբ հող է, ազնվացնող հող»: Այդ հրաշքը մեր հանճարեղլեզվաբան Հրաչյա Աճառյանն էր… Շահեն Զաքարյան Պավել Հակոբյանի էջից