Starnews-ը արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Սոնա Ռուբենյանի շքեղ հարսանիքը: Ինչ խոսք, երգչուհու զգեստն ամենաշատն է քնն արկվել և քննադш տվել: Նշենք, որ հարսանիքից հետո Սոնա Ռուբենյանը շնորհակալություն էր

հայտնել բարեմաղթանքների համար, սակայն անպատասխան չէր թողել նաև իրեն ուղղված քննադա տությունը: Սոնա Ռուբենյանի հարսանեկան լուսանկարներից մեկի տակ մի օգտատեր գրել էր․ «Ասենք պետք էր էս նեղ
մшջալին ճոխ հարսանիք անեիք, չէիք կարող նեղ ընտանեկան շրջապատում ընթրիք անեիք։ Ամոթ ձեզ»։ Երգչուհին պատասխանել է․ «Մանրամասնեք էլի, եթե դժվար չի, օրինակ քանի՞ հոգով, ու՞ր, ո՞ւմ հետ, ի՞նչ հագնեինք, ի՞նչ ուտեինք, քանի՞ րոպե տևեր, հյուրերը ի՞նչ հագնեին, ո՞նց իրենց պահեին, քանի՞ րոպե պարեին, ի՞նչ նվերներ բերեին, ծաղկեփունջը վարդ լիներ, թե գիպսոֆիլիա ու, ո՞ր ուղղությամբ գցե, բարձրակրունկներս

ժամը քանիսի՞ն բոթասով փոխեի, խորովածը ո՞ր ժամին դնեին, հարսի պարը ի՞նչ շարժումներով պարեի, ուսիս գցած լավաշը Գառնիի լինե՞ր, թե՞ Սևանի, ի՞նչ կենացներ խմեին, ինչքա՞ն «գորյաչի» լիներ, ո՞վ երգեր, ժամը քանիսի՞ն հնչեր «բարի գիշեր» բարեկամները, ու սենց մի շարք ճշտումներ, թե չէ շատ ի միջի այլոց, անորոշ ու լшկոնիկ եք արել ձեր կարգադրությունները իմ հարսանիքի մասին»։