Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ հավանաբար կտեղադրվի: Հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին՝ այս մասին Araratnews.am-ին հայտնել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երեխաների համար հնարավոր է գլխավոր տոնածառ դրվի: Տոնածառեր կտեղադրվեն նաեւ Երեւանի վարչական շրջաններում»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ առայժմ հարցը քննարկվում է: Կարապետյանը
նաև ասաց, որ եթե որոշվի տոնածառ տեղադրել, ապա այն կլինի 2018 թ-ին ձեռք բերածը: Հիշեցնենք, որ անցյալ տարի 44-օրյա պш տերազմի հետևանքով Հանրապետության հրապարակում տոնածառ չտեղադրվեց, մայրաքաղաքի փողոցներում էլ ամանորյա ձևավորում չիրականացվեց։ 2020 թ-ի նոյեմբերի քսանչորսին Երևանի

ավագանու նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ Երևան քաղաքի 2020 թ-ի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ, որը պետք է ծախսվեր Երևանում ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպման համար, հատկացնել Ստեփանակերտին։