Ավելի եմ համոզվում ինչքան զզվելի են էն տաքսու վարորդները,որ իմ սայլակը իրենց մեքանան կկեղտոտի,կա’մ կվնասի։Դե ոչինչ,կռ վի ժամանակ… ՀՈւԶԻՉ գրառում, որը պետք է կարդա յուրաքանչյուր ոք

Սեյրան Սողոյանը գրել է.
Շատ կուզեի բաց թողնել էս պատմությունը իմ կյանքից,բաց թողնել իր բոլոր թերություններով և հիասթափություններով,դրական և բացասական պահերով,լավ ու վատ մարդկանցով։ Բաց թողնել այն մարդկանց ովքեր հիշում են ,երբ մոռացել էին ու մոռանում են,երբ հիշում էին։

Օրեցօր ավելի ու ավելի եմ համոզվում,որ այն ինչ եղավ,եղավ միայն մեզ հետ և նրանց,ովքեր կորցրին,կորցրին իրենց թանկին,իրենց իմաստը,կյանքը… Ավելի եմ համոզվում ինչքան ցածր ու զզվելի են,էն տաքսու վարորդները,որ իմ սայլակը իր մեքանան կա’մ կկեղտոտի,կա’մ կվնասի։Դե ոչինչ,կռ վի

ժամանակ հո ժամանակ չկար մտածեի տաքսիստների մասին։
Առավել եմ համոզվում,որ ճանապարհին ժամերով սպասում ես,թե երբ կբարեհաճեն զիջեն քեզ ճանապարհը։Դե ոչինչ ,կռ վի ժամանակ հո ժամանակ չկար մտածեի ինձ զիջելու մասին։
Ավելի եմ համոզվում,երբ երթուղայինում քո սահմանված տեղը չեն բարեհաճում ազատեն,որ կարողանաս դու էլ այդ բարիքներից օգտվես։Դե ոչինչ,կռ վի ժամանակ հո

ժամանակ չկար մտածեի երթուղայինում իմ համար սահմնաված տեղը նստող անհասկացողի մասին։ Կարող եմ,ցш վոք,շատ թվարկել։Ու իրոք ցш վում եմ,շատ եմ ցш վում։
Թե էս թվարկածս արատները վերանան,մենք լիարժեք կապրենք,թե չվերանան,արդեն ՑԱ ՎՈՒՄ ԵՄ… 1000 հանգիստ նրանց,որոնց կյանքի գնով անշնորհակալ և անիրավ արատներն ապրում են այսօր մեզ հետ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *