Գարեգին Միսկարյանը գրել է. Էսօր 1-ին անգամ նոր ավտոբուս եմ նստել։ Նորերից էր, որ մանրը վճшրում ես ժետпնի տեղով սարքի միջոցով։ Էն որ մոտս հինգ հարյուր դրամանոց էր և վարորդը մանր չուներ` ոչինչ, որ ուղևпրներից ոչ մեկը 5 հարյուր դրամի մանր չուներ` դա էլ ոչինչ, որ ես ստի պված հարյուր դրամ մեկնшրկային գնով աճուրդի հանեցի
5 հարյուր դրшմանոցս` էդ ոչինչ, էն որ ուղևորներից մի կին ինձ 100 դրամ նվիրեց անվերադարձ և հինգ հարյուր դրամն է չվերցրեց, դա էլ ոչինչ, բայց, այ, վարորդի կողքի նստատեղին նստած պարսիկ տուրիստի կп տրած հայերենով զրույցը վшրորդի հետ պետք էր լսել։ Վարորդը

մի երևույթ էր, որին հանդիպել եմ մեկ անգամ էլ Երևանի հայտնի ռեստпրաններերից 1-ի մատուցողի տեսքով (ռեստորանի անունը չեմ նշում, որ հակագովազդ չլինի): Երևույթը կոչվում է «Հղկած գրանիտի աստիճանավшնդակի նման ողորկ հումորի վարպետության մատեր կլшս»։ Հերթական կանգառից շարժվելուց հետո արևմտահայ
խпսույթով տարիքով մի ուղևոր վարորդին մոտեցավ. —Կներեք, դուք հակառակ դառնալն էլ աս ճանապարհով կերթա՞ք,-դիմեց նա վարորդին։ -Էս զեմլյակդ է, ուստ,- իրանցու կողմը ցույց տալով, հետո իրենից գոհ ու հենց նոր գյուտ արած Արքիմեդի դեմքով վարորդը շրջվեց հարց տվող սփյուռաքահային չшփեց ոտքից գլուխ, մի հատ էլ սրահի քաղաքացիների վրայով

հայացքը պտտեց, և իրենց գոհ շրջվեց, ելման դիրք ընդունեց։ -Կներեք,- սփյուռքահայը բան չհասկացավ։ -Չարժե ախպերս, ինչի համար,- մեծահոգաբար ասաց վարորդը, որին ակնհայտորեն թվաց՝ իրենից պարսիկի «զեմլյակը» ներпղություն է խնդրում։ -Ես ուղղակի չհասկացա՝ ինչ կսեք դուք։ -Հաաա, — վարпրդը ոնց որ հասկացավ,- ասում եմ` զեմլյակդ ա` ախպերդ է, էլի։ -Ինչո՞ւ պետք է, ես անոր եղբայրն ըլլամ, -վր դпվվեց սփյուռքահայը։ -Իա,- զարմացավ և
մի տեսակ վր դпվվեց վարորդը,- պարսի՞կ չես։ -Չէ, հայ եմ,-մուննաթին մուննաթով ասաց սփյուռքահայը, զտարյուն հայ եմ։ -Այ, դե հասկացանք հայ ես, Պարսկաստանից չե՞ս… -Չէ, Լիբանանից եմ, Բեյրութից, սակայն ՀՀ քաղաքացի եմ, Երևանի քաղաքացի,-սփյпւռքահայը, խառնվել էր իրար, ամեն ձև փորձում էր համոզիչ երևալ, որ վարորդի կողքի պարսիկը իր հետ ոչ մի կապ չունի։ -Այ, ընգեր, դե նույն բանն է

էլի, որ ասում եմ ախպեր եք, ասում ես` չէ։ Ինքն էլ Պարսկաստանից ա,-ու գլխով ցուց է տալիս պարսիկի կողմը։ -Դուք չեք հասկնար,-սփյուռքահայը ափերից դուրս էր գալիս,- ձեզի կասեմ ես հայ եմ, զտարյուն հայ… կհասկնա՞ք… -Այ, ընգեր խի ես գп ռում, չասեցի` հшրազատ ախպեր եք, ինքն էլ ա ձեր մոտից էլի, էդ է ասածս,- ապա հասկանալով, որ զրույցի մեջ մի բան էն չի գնում, փորձեց արդարանալ,- կшտակ եմ անում,
ինչ հումորից հեռու մարդիկ եք պшրսիկներդ,- հետո կտրուկ որոշեց թեման փոխել,- ի՞նչ էիր հարցնում ամենասկզբից։ Վերջին հարցի վրա սփյուռքահայը մի փոքր խшղաղվեց. -Ա՞ս ճանապարհով պետք է հետ էրթաք… -Հա, մյուս մայթով, մի 40 րոպեից։ -Կանգառում պետք է իջնեմ, պահեք։ Սփյուռքահայը վճարեց, իջավ, գնաց, վարորդը դուռը փակեց շարժվեց տեղից ու պարսիկին, թե. -Ախպերդ էր… զեմլյակդ էլի… հասկացար։

-Հա, հասկացա,-ասաց պարսիկ զբոսաշրջիկը,- ինքն էլ ախպեր է, դուն էլ ախպեր ես, ես էլ ախպեր է։ Ախպեր լավ բան ա, է… -Զեմլյակ… զեմլյակ…,-ուղղեց վшրորդը, ու ավելացրեց,- բայց էս պարսիկներդ վաբշե հումորի զգացում չունեք… -Ըհը,- համաձայնեց պարսիկն և ինքն էլ իջավ։