Դավիթ Ղամբարյանը գրել է.
Բավական է Հայկոյին հերոսացնեք… Ես որպես Երևանցի, որը արդեն երկաար ժամանակ ուրիշ պետությունում է ապրում, Երևան այցելություններիս ժամանակ հազար մեծ և փոքր թերություններ ու չլուծված խնդիրներ եմ տեսնում: Ժողովուրդ ջան , դուք էդտեղ ապրելով,

շատ բաներ չեք նկատում, քանի որ ամեն օր տեսնում եք դրանք և ձեր համար մի տեսակ սովորական են դառել այդ թերությունները: Իմ կարծիքով, Հայկոն մինչև էսօր մի բանի մասին է մտածել. ոնց անի, որ իր հակա ռակորդներին իր կողմը քաշի … Մնացած հարցերում ես նրա , որպես քաղաքապետ , չեմ տեսնում:
Կամ ես եմ կույր, կամ էլ ինքն է քաղաքի համար արած լավ գործերը թաքուն պահում…, սակայն էդպես չի էղի. Երևանը բազում գլոբալ խնդիրներ ունի, որոնց մասին քաղաքապետը երբևէ չի բարձրաձայնել: Այժմ Նշեմ դրանցից մի 2-ը: Քաղաքի ջրամատակարարման ստորգետնիա համակարգը և կոյուղին

անմխիթար վիճակում են : Ասեմ Ավելին, քաղաքապետարանը ևս այդ համակարգերի ամբողջական քարտեզը չունի… Ով պիտի մտածի այս մասին, եթե ոչ քաղաքապետը ու քաղաքային խորհուրդը: Կա նաև նշածիցս ավելի մեծ և шղե տալի խնդիր. Քաղաքի բնակֆոնդի յոթանասուն տոկոսը հին է, և, եթե աստված չանի, Երևանում ուժեղ երկրաշ шրժ լինի, նորքի ,
արարատյան , էրեբունի … մասիվների, չերյոմուշկա և այլ թաղամասերի բազմաբնակարանանոց շենքերի 90 տոկոսը գետնին կհավասարվի: Ես Կարծում եմ հասկանալի է նման պայմաններում աղե տի չափը: Իսկ քաղաքապետը այդ մասին անգամ չի էլ մտածում: Հաջորդը, ծայրամասերի թաղամասերը ուղղակի մթության մեջ թш ղված են, գիշերը, հատկապես թափառող շների առկայության պայմաններում, շատ վտ шնգավոր է այդ թաղամասերում քայլելը:

Եթե կենտրոնական փողոցները ինչ որ տեղ բարեկարգ են, ծայրամասերում դրանք հեռու սիբիրյան խուտորների տպավորություն են թողնում: Հաջորդը, քաղաքապետն արդեն պետք է քաղաքի համաչափ զարգացման պլան ունենար և դրանով առաջնորդվեր: Մինչդեռ քաղաքի կենտրոնը շատ է ծա նրաբեռնված, իսկ ասենք կրկեսից ներքև ասես մե ռյալ մաս լինի: Ավտոբուսներ ձեռք բերելը կարևոր է, բայց դա այն հարցը չէ, որով կարելի է քաղաքապետի աշխատանքը դրոշի պես թափահարել: Ամեն մարդ էլ կարող է սխալվել, նույնիսկ՝ Նիկոլը և Հայկին քաղաքապետ դարձնելը նրա ամենամեծ սխալն էր, որը, հուսով եմ, կշտկվի…