Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անարդար է համարել, որ Եվրամիությունը նախատեսում է առաջիկայում Հայաստանին 2,6 մլրդ դոլարի չափով օգնություն տրամադրել, մինչդեռ Ադրբեջանին տրամադրվող նմանատիպ օգնության ծավալը կկազմի ընդամենը 140 մլն

դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Ալիեւը հարցազրույց է տվել իտալական թերթին։ «Տարբերությունը մոտ քսանապատիկ է։ Արդյո՞ք սա արդար է: Ոչ։ Արդյո՞ք սա արտացոլում է 2 երկրների իրական կարիքները: Ոչ։
Եթե նույնիսկ մի կողմ դնենք ազատագրված տարածքներում հայկական կողմի իրականացրած uш րuшփելի шվե-րшծnւթյnւններն ու նայենք 2 երկրների բնակչությանը, ապա կարելի է առավել քան հնգապատիկ տարբերություն տեսնել՝ Ադրբեջանի բնակչությունը տասը մլն է,

իսկ Հայաստանինը՝ 2 մլն»,- ասել է Ալիեւը։ Նա հայտարարել է, թե ուզում է, որ «մոտեցումը հիմնված լինի ընդհանուր չափանիշների վրա»․ «Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանին միջոցներ տրամադրվեն նույն պայմաններով ու նույն ծավալով ինչպես ՀՀ-ին»։