Քիչ առաջ Փարիզում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթը, որի հաղթող ճանաչվեց ՀՀ պատվիրակ 14-ամյա Մալենան։
Մրցույթից հետո նա պատասխանել է տարբեր երկրներից Փարիզ ժամանած լրագրողների հարցերին։
Հիշեցնենք, որ երգի

մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ ՀՀ պատվիրակ Մալենան հինալի հանդես եկավ «Քամի- քամի» երգով, որն օրեր շարունակ գլխավորել է մրցույթի պաշտոնական կայքի առցանց քվեարկությունը։ Լեհաստանիը 2-րդն է, իսկ
Ֆրանսիան՝ երրորդը։ Նշենք նաև, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի երգի տեսահոլովակը հրապարակվել էր մրցույթի յութուբյան պաշտոնական էջում: Մեր Մալենան հանդես Է եկել «Քամի, քամի» երգով։ Երգի

երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է (Tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան ու Դավիթ Ծերունյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։ Տեսանյութը ստորև՝