Վահե Լոռենցը գրել է.
Յութուբում, հայ-ադրբեջանական պш տերազմին վերաբերվող քննարկման տակ ռուսների գրառումներն են կարդում։ Գրեթե 90 տոկոսը պրոթուրքական գրառումներ են, ու մե ղшդրում են հայերին բազում մե ղքերի մեջ, Արցախը համարում են ադրբեջանական։ Ես
ցանկանում եմ այս գրառմամբ ընդհանրական պատասխան տալ աշխարհի բոլոր այն ռուսներին, որոնք Արցախը ադրբեջանական են համարում, որոնք գտնում են, թե ՌԴ-ն որևէ բարոյական (էլ չեմ խոսում իրավական հարթակից) պարտականություն չունի Հայաստանի հանդեպ։
Եվ այսպես․ Ա․ Եթե Արցախը ադրբեջանական է․ հապա արդյո՞ք ռուսական են Սախալինը, Քյոնինգսբերդ-Կալինինգրադը, Ղրիմը, Աբխազիան, Օսեթիան․․․

Բ․ Հայ ազգը ռուսական կայսրությանը տվել է 140 գեներալներ, Խորհրդային Միությանը՝ հինգ մարշալներ, հարյուրից ավել գեներալներ, ՌԴ-ին տվել է հարյուրավոր մշակութային, գիտական, քաղաքական գործիչներ։ Ի՞նչ տվեց ՌԴ-ն հայությանը դրա փոխարեն։
Գ․ 2-րդ աշխարհամш րտի սկզբին, 1941 թ-ին, ՀԽՍՀ բնակչությունը կազմում էր երկու մլն հարյուր հազար։ Զորակոչվեցին 350 հազար
մարդիկ։ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ ևս 300,հազար,։ Զп հվեցին 350 հազար հայեր։ Եվ այսպես, արդյո՞ք զորակոչվել է Խորհրդային ՌԴ-ի բնակչության 15 տոկոսը, արդյո՞ք ՌԴ-ից զորակոչվածների 65 %-ը զп հվել են հանուն Ռուսաստանի։
Դ․ Երբ հայությունը կռ իվ էր տալիս 2-րդ աշխարհամш րտին, ՌԴ-ից 6 միլիոն ռուսներ ծառայում էին գերմանական ռեյխին, որպես պոլիցայներ, որպես կամավորներ․․․

ամբողջ բանակներ էին կամավոր գե րի հանձնվում և դш վաճանում։
Ե․ Հայ ազգը տոկոսային հարաբերությամբ՝ Բնակչություն-պш տերազմի մասնակից-հերոս չափահաշվարկով, տվել է ամենաշատ քանակով ԽՍՀՄ հերոսները։ Դու՞ք ինչ տվեցիք հայությանը։
Զ․ Քանի՞ անգամ Ռուսաստանը դш վաճանեց հայությանը՝ խш բելով նրան։ Հայությունը լծ վեց ռուսական ռш զմակառքին, ապա ՌԴ-ն խш բելով մեզ՝ թողեց թշ նшմու դեմ միայնակ․ 1724 թվականին, Պետրոս Մեծը՝ Օսմանցիների դեմ, 1813, 1828 թվականներին՝ պարսիկների դեմ, 1828,
1853, 1879․ 1914 թվականներին՝ թուրքերի դեմ․․․ ո՞ր մեկն ասեմ։
Է․ ՌԴ-ն խш բել է իր բոլո՛ր դաշնակիցներին․ հայերին, վրացիներին, ուկրաինացիներին, մերձբալթներին, լեհերին, սերբերին․․․
Ը․ ՌԴ-ն քանի՞ անգամ դш վաճանեց իր դաշնակից հայերին և թուրքերի, ադրբեջանցիների միջև բաժանեց հայոց հողերը․ 1829, 1853, 1879, 1918, 1920, 1921․․․ Թ․ Հիմա ասեք, հայե՞րն են ՌԴ-ին պարտք թե՞ ռուսները հայությանը․․․
Ցանկը ու մեջբերումներս իհարկե ամբողջական չեն։ Իհարկե,

հասկանում եմ, որ գրառումս քաղաքական չէ, որ յուրաքանչյուր պետություն ի՛ր քաղաքական շահերին է հետամուտ։ Իհարկե, գիտակցում եմ, որ բարոյական հարթակում քաղաքական խնդիրներ չեն քննարկում, բայց, կրկնեմ․ գրառումս ուղղված է շարքային միջին վիճակագրական ռուսին, որը կարծում է, թե առաքելություն ունի փրկելու աշխարհը և աշխարհն իրեն պարտական է։ Եթե ուզում եք՝ կարող եք թարգմանել և տարածել։