Սամվել Հայրապետյանը գրել է.
Ազգովի էնքան ենք սովորել սգшվորի կերպարին, որ ուրախանալը մի տեսակ մոռացել ենք, սակայն ամեն ինչի մեջ փնտրելով վատը կամ բացասականը դարձրել ենք օրակարգային թեմա։ Երեկվանից լիքը մարդ ինձ գրում ա թե բա ի՞նչ տվեց Մալենայի հաղթանակը մեզ և ինչի՞ եմ ես էդքան ուրախացել` դրանից բանակը

զի նվե՞ց թե՞ լուծվեցին մի շարք խնդիրներ, էլ չեմ ասում Արցախը վերադարձնելուց սկսած մինչև Մուշ, Վան, Ալաշկերտ, Արդահան, Փյունիք և Կարս հասան։ Ախր հասկանու՞մ եք, որ ամեն բան պետք ա ունենա չափ ու սահման, որ ամեն բան իր տեղը ունի, և եթե նույնիսկ այդ երեխեն չմասնակցեր էլ, և եթե անգամ պարտվեինք էլ,
դրանից ոչ բանակն էր զինվելու, ոչ ծովից ծով ՀՀ-ն էինք վերադարձնելու ոչ էլ գոնե Հադրութի շրջանը։ Զուտ նեղվելու էինք որ պարտվեցինք, մեր համար անգամ հաղթանակ կլիներ, որ ադրբերանից առաջ լինեինք բայց ոչ առաջին տեղը, իսկ էն` որ Մալենան խզարել ա դա փաստ ա։ Բանակից բավականին շատ վիդեոներ

տարածվեցին որտեղ տղերքի ուրախությունը սահմաններ չուներ։ Այժմ դուք ձեր տներում հանգիստ նստած առավել շատ ե՞ք մտածում էդ տղերքի մասին, քան իրանք գտնվելով ծառայության մեջ և ապրելով դժվարին օրեր։ Իսկ որ էդքան մտահոգվում եք, որ էդ փողերով կարելի
էր էս անել էն անել, ապա մի հատ աչքի պոչով նայեք և համեմատեք Ադրբեջանի ժողովրդի արածները ու մեր` օրինակի համար Ադրբեջանի ժողովուրդը (ներառյալ սփյուռքը) բավականին մեծ գումար հավաքելով բանակի համար գնումներ են կատարում իսկ նույն իրականության մեջ մենք ծախսելով 1000ավոր դոլարներ

կանգնեցնում ենք տարածաշրջանում ամենամեծ խաչը և բп ղոքում որ զե նք չկա։ Եվ էս ամենը ես ասում եմ հասարակության մակարդակով ոչ թե պետության և կառույցների։ Չնայած նույն անկազմակերպ վիճակն էլ պետության մակարդակով ա։ Եկեք պարզապես մեր սեփական ֆեյլերը և չստացված կյանքը չփաթաթենք ուրիշի վզով` հատկապես նոր սերնդի։ Նույն կերպ
մեր ավագ սերունդը մեր վզին փաթաթեց և թողեց լիքը հարցեր, իսկ ես չեմ ցանկանուն էդ նույն հարցերը թողել ինձանից փոքր սերնդի վզին։ Վերջիվերջո Մալենայի հաղթանակը մեզ տվեց բազում դրական էմոցիաներ, իսկ երկրին բավականին մեծ գովազդ, արդեն իսկ այսօրվանից համացանցի միջոցով նկատվում են առավել շատ մուտքեր դեպի Հայկական տիրույթ, արտասահմանցիներին

հետաքրքրում ա թե ով ենք մենք, որտեղ ա ՀՀ-ն, ինչով ենք զբաղվում, ինչ ունենք, որ գան ինչ կարող են անել և այլն, մի քիչ էդ ձեր մտահորիզոնը լայն բացեք` ձրի ա։ Ու վերջիվերջո եթե հաջորդ տարի մանկական Եվրոտեսիլը անցկացվի ՀՀ-ում, ապա դա կարող է լինել շատ մեծ շանս, որ դրսից փողեր բերենք Հայաստան, եթե իհարկե գործենք քաղաքավարի և պրոֆեսիոնալ, ոչ թե 1000ավոր տուրիստներին դեմ տանք
տրաքած հոթելներ և մարդ ա մի քանի տասնյակ սեփական ճղ ճղ վաճառող կնանիք նասկուց բռնած մինչև աչքի ուլունք։ Կարճ ասած եթե մենք չենք կարողանում ապրել աշխարհի հետ` այդ փաստի վրա աշխարհը թք шծ ունի իսկ մենք ինչքան էլ ձևացնենք որ թք шծ ունենք էդ զռ ռում ա, որ ձևական ա։ Իսկ հողերի մասով եկեք պարզապես հիշենք, որ մենք համարյա մեկ դար ուղղակի առանց ոչ մի լուրջ քայլեր անելու ԵՐԳԵՐ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԵԼՈՎ ազատագրել ենք մեր հողերը, իսկ այդ նույն իրականության մեջ մեր թշ նшմիները զարգացել և նորերն են գրավել որտև մենք էլի զբաղված էինք

իրար ուտելով, աշխարհի վրա թքած ունենալով և մտածելով որ մենք վերջն ենք իսկ մնացածը կյանքից բան չհասկացող հետամնաց երկրներ… Եկեք ուրիշի աչքի մեջ գերան ման գալու փոխարեն մեր աչքի փուշը հանենք, որ տենանք թե որքան ենք հետ մնացել աշխարհի զարգացման բնական տեմպից, որ գոնե հիմա փոխվենք և զարգանանք` քանի դեռ ժամանակ ունենք…