Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին, քսաներկուսի գիշերը առանձին շրջաններում, քսանմեկին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ,

լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Դեկտեմբերի քսաներկուսի ցերեկը, քսաներեոից քսանհինգը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս- արևմտյան` երկուսից հինգ մ/վ,
դեկտեմբերի 20-22-ը սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի քսանմեկից քսանհինգն աստիճանաբար կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի քսանի երեկոյան ժամերից, քաանմեկին, քսաներկուսի գիշերը ժամանակ առ

ժամանակ սպասվում են տեղումներ, քսանմեկի երեկոյան ժամերից ձյան տեսքով: Դեկտեմբերի քսաներկուսի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի քսանմեկի լույս քսաներկուսի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։