ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Ջերմաստիճանը կնվազի մինչև -34 աստիճան… Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Աշոցքի տարածաշրջանում ու նրան հարակից բնակավայրերում դեկտեմբերի քսանչորսի լույս քսանհինգի գիշերը

սպասվում է սաստիկ սառնամանիք։ Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, լուսադեմին օդի ջերմաստիճանը կհասնի -32․․․-34 աստիճան ցրտի։ Հանրապետության տարածքում
դեկտեմբերի քսանչորսի ցերեկը առանձին հատվածներում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային ու նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ /վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի քսանհինգի գիշերը կնվազի երկուսից չորս աստիճանով։

Երևան քաղաքում դեկտեմբերի քսանչորսի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Ջերմաստիճանը կնվազի մինչև -34 աստիճան… Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Ջերմաստիճանը կնվազի մինչև -34 աստիճան… Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին