Շող Մովսիսյանը գրել է. Ես չգիտեմ էս նկարի հեղինակը ո՞վ է, և ի՞նչ մոտիվացիա ունի: Եթե սա նկարել են, իբր հայրենիքը չլքելու համար, ապա ասեմ, որ առավել շատ պրп վոկացիոն կոնտեքստ կա սրանում: Հերթական պш ռակտիչ քայլն է սա հայության շրջանում:

Սփյուռքահայությանը նսե մացնելու թեմա, հայությանը տեսակավորելու միտում: Ուշադրություն դարձրեք, նկարի տղան առողջ երիտասարդ է, հագը կապը տեղը տեղին: ՀՀ-ից հիմնական մասսայական արտահոսքը տեղի է ունեցել իննսունականներին, և դրա
իրական պատճառները բոլորիս են հայտնի: Իսկ գուցե իրականությունը լրիվ այլ՞ է եղել, օրինակ, նկարի մեջի էդ երիտասարդի փոխարեն անչափահաս փոքրիկ նկարել, ցնցոտիներով ու սոված և տակը գրել բոլորիս հայտնի Հովհաննես Թումանյանի Խրճիթում բանաստողծությունը`… Խրճիթում Մանուկները

գոռում-գոչում, Լալիս էին աղեկեզ. — Նանի՛, նանի՛, հաց ենք ուզում, Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։ Հի վшնդ նանը տեղի տակին Ծանր տընքաց տըխրալի. — Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ, Ապին գնաց հաց բերի։ — Չէ՛, խաբում ես, սուտլիկ նանի, Դու ասացիր՝ քարափին Երբ որ զարկի շողքն արևի, Հաց կըբերի մեր ապին։
Արևն եկավ անց էլ կացավ, Մենք սոված ենք դեռ այսպես. Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում, Վե՛ր կաց, նանի, հաց տուր մեզ։ Հաց չի գտել ձեր ապին դեռ, Տուն չի գալիս սևերես.
Քիչ էլ կացեք, իմ բալիկներ, Հիմի այնտեղ կերթամ ես… Մի մեծ ապի կա երկնքում, Նա շատ ունի էնտեղ հաց… Նա ձեզ այնքան շատ է սիրո՜ւմ…
Նա չի թողնիլ ձեզ սոված… Կերթամ այնտեղ, նրան կասեմ, Որ սոված եք, իմ բալեք, Ձեզ համար շա՜տ-շա՜տ հաց կուզեմ, Որ դուք

ուտեք, լաց չըլեք.. Ասավ, սեղմեց սովալըլուկ Զավակներին իր լանջին, Եվ շըրթունքի վըրա դալուկ Սառավ համբույրը վերջին։ Կըռներն էլ ետ չըբացվեցան Բազմաչարչար մայրիկի. Աչքը փակեց և հավիտյան Գընաց, որ հաց ուղարկի։ Մանուկները գп ռում, գп չում, Լալիս էին աղեկեզ. — Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում, Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։