Привет Արայիկ Հարությունյան, Ներեցեք, որ հայը չցանկացավ Ձեզ նվիրել ՌԴ-ին. Էնքան հետաքրքիր բան եք ասում, բայց ավելի հետաքրքիր է այն, որ… Մարիյա Քալաշյանի ՀԶՈՐ բաց նամակը

Քաղաքական մեկնաբան Мария Калашянը գրել է.
Привет Արայիկ Հարությունյան,
Ինչպե՞ս կբացատրեք “արցախահայություն“ տերմինը ։ Արցախա- հայությու՞ն, ամեն դեպքում՝ հայություն, սակայն հենց Արցախի, ոչ Հայաստանի՞ ։ Այսինքն ՀՀ հայությունն և Արցախինը տարբեր են, եթե Արցախի հայն ունի խնդիր ապա ՀՀ-ի

հայերը թույլ տան լուծել խնդիրն առանց խանգարելու ։ Միգուցե պարզաբանեք թե ինչո՞վ են խանգարում կամ գուցե նույն վճռականությամբ հրաժարվեք ՀՀ-ի Արցախին տրամադրած գումարներից, այլ օգնություններից՝ դե օրինակ հարյուր տուն Արցախում ծրագրից, ասելով, որ

արցախահայությունն իր խնդիրները կլուծի ։ Փաստորեն ՀՀ-ն և ՀՀ-ի հայն էսքան ժամանակ միայն խանգարել են Արցախի հային խաղաղ ապրելու հարցում, դե տեսեք՝ կամ ստացվում է էսպես, կամ Դուք Ձեր մտքերը ճիշտ արտահայտել չեք կարողանում։ Էնքան հետաքրքիր բան եք ասում, բայց ավելի հետաքրքիր

է այն, որ Արցախահայությունը զայրացած մեկնաբանում էր Ն. Փաշինյանի հայտարարությունն էն մասին, որ ՀՀ երբեք չի որոշելու Արցախի փոխարեն ։ Հայն ու Հայաստանն ш րյան գնով միշտ պահել և պաշտպանել են Արցախը, պրն Հարությունյան ։ ՀՀ իշխանություններն ու աշխարհի հայ դիվանագետները

մինչ օրս շաատ մեծ աշխատանք են տանում Արցախի անկախության ճանաչման հարցում, Արցախը համարելով իրենցը՝ յուրաքանչյուր հայինը ։ Միգուցե անգիտակցաբար, սակայն այսօր Դուք եք 1-ին տարանջատողը Արցախը ՀՀ-ից եւ ամոթը կորցրած դեռ մի քանի լեզվով հայտարարում եք թե Արցախն ինքը պետք է որոշի իր կարգավիճակը ։ Գիտե՞ք, պրն Հարությունյան, նույնն ասեիք Արցախյան 2-րդ մեծ պш տերազմի ժամանակ ։ Դուրս բերեիք Հայկական զп րքերն Արցախից, չթողնելով Հայաստանի հային խառնվել Արցախի խնդիրների մեջ ։ Դեռեւս ոչ-մի առաջարկով հանդես չեկած անձն այսօր

խոսում է Արցախի անկախության պահպանումից ։ Ինչու՞ մինչ օրս չեղան կոնկրետ առաջարկներ … չէ՜, ներեցեք, գուցե եղան՝ վերհիշենք Ձեր բաց նամակը ՌԴ նախագահին, որը մեկնաբանելու կարիք նույնիսկ չկա ։ Ներեցեք, որ հայը չցանկացավ Ձեզ նվիրել ՌԴ-ին ։ Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները կանեն հետեւություններ Ձեր կողմից արված հայտարարություններից հետո ։ Պի’նդ պահեք Արցախը, պրն Հարությունյան ։ Պի’նդ պահեք ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *