Վաղը՝ դեկտեմբերի 29-ից կսկսվի 25.000 ու 50.000 դրամ սոցիալական աջակցության գումարների վճարումը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՀՀ կառավարությունը սույն թվականի դեկտեմբերի քսաներեքի նիստում հաստատել է 250 հազար դրամ ու 300 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրերով գումարների վճարման նոր ժամկետ՝ 2022-ի հունվարի երեսունմեկ։

Ըստ այդմ՝ 2021 թ-ի դեկտեմբերի 28-ից վերսկսվելու է այն շահառուների աջակցության գումարների վճարումը, ովքեր ներառված էին վճարման ցուցակներում և ստացել են վճարման ցուցակում ներառված լինելու մասին հաղորդագրություն։ Այս մասին տեղեկացնում է Միասնական սոցիալական ծառայությունը։ Սույն թվականի դեկտեմբերի 29-ից սկսվելու է 25.000 ու 50 հազար դրամ սոցիալական աջակցության՝ դեկտեմբեր

ամիսը ներառյալ, գումարների վճարումը։ Հիշեցնենք, որ Factor.am-ն ահшզանգ էր ստացել քաղաքացիներից, որ պետությունն ուշացնում է ընտանեկան կամ սոցիալական նպաստների
վճարումները։ «ՄՍԾ-ն նախ հայտնեց, որ վճարումը
կլինի դեկտեմբերի քսաներեքից, հետո փոխեցին 27-ին՝ այսինքն այսօր, հիմա էլ ասում են, թե 28-ին կստանանք։ Պարզ չէ՝ քսանութին կլինի՞, թե՞ ոչ»,- նշում էր մեր խմբագրություն

ահшզանգած քաղաքացին։ Factor.am-ը խնդրի պարզաբանման համար դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Գերատեսչության խոսնակ Զառա Մանուչարյանը նշեց, որ համակարգային որևէ խնդիր չի եղել․ «Փոքր խումբ շահառուների չի փոխանցվել, բայց վաղը՝ առավոտվանից գործընթացը կամբողջացվի»,- նշեց աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության խոսնակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *