Գոնե հասկանու՞մ եք հիմա՝ ում համաձայնությամբ /եթե ոչ թելադրանքով/ է Ալիևը հրաժարվում վերադարձնել մեր գե րիներին։ Նրա, ում… Աշոտ Տեր-Մինասյանի վերլուծությունը

Աշոտ Տեր-Մինասյանը իր էջում գրել է. ԵԽԽՎ-ում ռուսաստանցի պատվիրակների մի մասը թուրքերի և ադրբեջանցիների հետ դեմ քվեարկեցին հայ գե րիների վերադարձի հարցը օրակարգում ընդգրկելուն, մի քանիսն էլ՝ ձեռնպահ

ու ոչ մի՝ կողմ․․․ Ի դեպ, դեմ քվեարկողներից է նախկին գեղասահորդ Իրինա Ռոդնինան, որի անվան Երևանում գեղասահքի սահադաշտ կա։ Գոնե հիմա հասկանու՞մ եք՝ ում համաձայնությամբ /եթե ոչ թելադրանքով/ է Ալիևը հրաժարվում վերադարձնել մեր գե րիներին։ Նա, ում գիտությամբ սկսվեց ու մեզ համար նոր

ցեղաս պшնության վերածվեց 44օրյան, ում երաշխավորությամբ ու պարտադրանքով մենք վերադարձրինք գե րվшծ բոլոր шզե րներին, բայց չենք կարողանում ազատել մեր գե րիներին․․․ Ու դեռ կան հայեր, որոնք հավատում են ու հալած յուղի տեղ են ընդունում ռուսական մամուլի ու «քաղաքագետների» «վերլուծությունները»․․․ Հ․ Գ․ հարց է առաջանում․— Ի՞նչ անել․․․ Որքան էլ ցш վալի է, պետք է հաշվի առնենք դш ժան իրողությունն ու փորձենք ազգային համախմբման միջոցով նախ պահպանել մեր ունեցածը,

այնուհետև՝ հնարավորինս արագ ձեռամուխ լինենք երկրի ԻՐԱԿԱ՛Ն ՀԶՈՐԱՑՄԱՆԸ։ Հազարամյակներով կրել ենք պարտություններ ու ունեցել հաղթանակներ։ Ամեն բան իր ժամանակը և հնարավորությունն ունի։ Այսօր պետք է ընդունենք/ ո՛չ թե հաշտվենք/ մեր ժամանակավոր պարտությունն ու հզորանալով պատրաստվենք գալիք հաղթանակներին, որոնք ԼԻՆԵԼՈՒ՛ ԵՆ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *