Հոլիվուդյան դերասան Մարկո Խանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել` սատարելով հայ ազգին: Ազգությամբ հայ դերասանն ավելի քան համոզված է` այսօր հայերն ավելի ուժեղ են և պատրաստված:«Մենք այլեւս 1915-ի հայերը չենք, մենք ցեղաս պшնությունից փրկվածների սերունդն ենք` առավել

խելացի , ավելի ինքնաբավ, առավել զի նված: Մենք չենք հանձնվելու առանց կռ վի, մենք առավել շատ բան ենք վերցնելու նրանցից: Եվ քանզի այժմ մենք տարածված ենք ողջ աշխարհով մեկ, նրանց կստիպենք վճարել ամեն ինչի համար»,- գրել է Խանը: Առավել վաղ
դերասանը կոչ էր արել իր հետեւորդներին դш տապարտել ադրբեջանա-թուրքական սш դրանքները` բարձրաձայնելով եղելությունը: «Հայկական գոյամш րտը կարեւոր է մի քանի պատճառով. Հայն աշխարհի ամենահին քաղաքակրթություններից է, որը նաեւ 1-ին ազգն է, որ ընդունել է Քրիստոնեությունը. ՀՀ-ում կան եկեղեցիներ, որոնք

դարերի պատմություն ունեն: Սակայն այսօր այդ բարբարոսներն ցանկանում են իրենց բենզինի փողերով մաքրել այդ պատմությունը և մշակույթը` փորձելով ստեղծել իրենց կեղծ վարկածը: Խնդրում եմ` օգնեք հայրենիքիս` գոնե ճշմարտությունը տարածելով: Մեզ համար կարեւոր է ամեն աջակցություն»,- գրել էր նա: