Սայաթ-Նովան (իրական անուն- ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյան) ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիրն է: Նա հայ ու վրաց աշուղական բանաստեղծություններում մեծ հեղաշրջում է իրականացրել հատկապես

լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է հիմք դրվել մայրենի լեզվով խաղը հայ ու վրաց իրականության մեջ։ Նա կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու մաքուր սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։ Սայաթ-Նովան մեծ ժառանգություն
ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ոլորտում։ Նա հայոց գուսանական-ժողովրդական քնարերգության գագաթնակետն է, բնությունից անմնացորդ օժտված արվեստագետ, որը վերածնել է հայոց քաղաքական ինքնուրույն կյանքի մասնատման և անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, դրելով նոր

հունի մեջ: Մեզ է հասել Սայաթ-Նովայի առավել քան երկու հարյուր երեսուն խաղ, որոնցից յորաքանչյուրն յուրովի գլուխգործոց է: Նրա ստեղծագործությունները հայտնի են ողջ աշխարհով: Վարպետի գլուխգործոցներից է «Դուն էն հուրին իս» ստեղծագործությունը, որն առաջարկում ենք վայելել սևամորթ Իվոն Բոնիֆասի կատարմամբ.
Տեսանյութը ստորև՝