Պուտինը պատասխանեց… Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, և Էրդողանի մուրազները փորն են մնում․ Ի՞նչ է սպասվում

Հայկ Այվազյանը գրել է .
«Վերջին մի քանի օրը համացանցում պտտվում է թուրք ծш յրшհեղական խմբավորման առաջնորդ Դևլեթ Բահչելի քարտեզ-նվերի նկարը Էրդողանին, որի վրա պատկերված է թյուրքական աշխարհի քարտեզը, որ մի մասը նաև ներկայիս

Ռուսաստանի տարածքի վրա է պատկերված։ Եվ ահա, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, Պեսկովի շուրթերով կnշտ պատասխան տվեց Էրդողանին։ Իհարկե, Ռուսաստանի պատմություն չիմացողները կամ իմացող, սակայն պատմության օրինաչափությունները չտեսնող

մարդիկ սկսեցին տարածել Պեսկովի ասածը՝ որպես ՌԴ-ի իբր թույլ պատասխան։ Իրականում Պեսկովի՝ Պուտինի պատասխանը լայն հանրության համար չէր, այլ հենց Էրդողանի ու իր տերերի՝ ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի։
Ի՞նչ ասեց Պեսկովը.
1. «Մեր թուրք գործընկերները

սնուցում են թյուրքերի միասնության գաղափարը, դա նորմալ է»։ Ուշադրություն դարձրեք, որ Պեսկովը նորմալ է կոչում թյուրքերի միասնության, այլ ոչ թե միավորման գաղափարը։ Միասնությունը նորմալ կարելի է համարել յուրաքանչյուր էթնոսի համար, այդ թվում նաև հայերի, սակայն դա չի նշանակում,

որ այդ միասնությունը կարող է վերածվել տարածքային միավորման։ 2. «Ես մեկ բանի համար կարող եմ ափսոսալ, նա է, որ քարտեզի վրա չկա մեծ կարմիր աստղը թյուրքական աշխարհի կենտրոնում։ Այն Թուրքիայում չէ, այն գտնվում է Ռուսաստանի տարածքում՝ Ալթայում, ցանկացած թյուրքի համար այդ սուրբ վայրում, որտեղից նրանք եկել են։ Սա այն է, ինչ ես ասում եմ որպես թյուրքագետ»։

Պեսկովը՝ Պուտինը փաստացի ասում է, որ թյուրք էթնոսի կենտրոնը ՌԴ-ում է և այն ինտեգրված է ռուսաց լեզվի, ռուսաց մշակույթի ներքո ու այդպիսին էլ մնալու է։ Պուտինը ասում է, որ Ռուսաստանի թյուրքերը լինելու են ՌԴ-ի պրոեկտում, միավորված ռուսաց լեզվի ու ռուսաց մշակույթի ներքո, սակայն ոչ երբեք ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի թուրքական шզգшյնшկանության՝ «Մեծ Թուրան» պրոեկտի։»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *