Հրանտ Վարդանյանը գրել է. ԵՐԿԻՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ… Գեղցու դրաման գիտե՞ք, թե ինչումն է: Չափը չի ճանաչում, չափի զգացողությունը բացակայում է: Համ էշից համառ են ու էշ շինող, համ էլ օտար մի էշի` հեշտությամբ շինվող: Երբ դրանք ղեկավարում են` տпւ ժում է քաղաքացին ու գյուղացին, տпւ ժում է

բնականը և բնությունը, մարդն ու մարդկայինը: Տղերք ջան` երկիրը թողեք էն պաշտողներին, նրա մասին իրական հոգ տանողներին, բանիմացներին, կրթվածներին, տաշվածներին, մշակներին, գյուղացուն և քաղաքացուն, արարողին: Երկիրը ուտելու համար չի,
ստեղ մարդիկ են ապրում, երեխեք են ծնվում, ծերեր են երերում: Մենք` փորձարկությունների, գզվրտոցների, բզկ տելու, հյուծելու, տապ ալելու երկիր չունենք: երեսուն տարի նույն թայֆեքդ, նույն տուֆտեքդ, իրար բազմացնելով, իրար պասեր տալով `օտարի քոծ եւ քած եք

սարքել ամբողջին: Ամեն մի շ шն ոտքի առաջ, մ шտաղ եք արել մեր սպիտակը` տանուլ տվել հողը և ջուրը, ժողովրդին և նրա առանց այն էլ մաշված մշակույթը: Ոչ մեկին չի կարելի անտեսել, որ էլ չբազմանան: Դրանց բոլորի քոքը պետք է կտ րել կառավարումից` ընդհատակյա, թե երևացող: Հայաստանում, համայն
աշխարհով մեկ` հավաքագրեք գիտակների, ովքեր լեզուն և միտքը կպահեն և կզարգացնեն, դիվանագիտությունը և տնտեսությունը կկարգավորեն, ապրելու մշակույթ կձևավորեն, ապագայի ստույգ ծրագրեր կմշակեն, երկիրը կպп կեն օտար ձեռքից և պետություն կդարձնեն: Կներեք, բայց խոսքս վերաբերվում է քաղաքական և

տնտեսական դաշտում գործող ակտիվներին`պետություն, թե ընդիմություն: Չմխտռվածները և չմխտռվողները պետք է երկիրը ղեկավարեն` հաստատ նրանք շատ են: Էսօր էլ երևում է, որ կան մարդիկ ,ովքեր այդպիսին են, նրանք համ պետության, համ ընդիմության շարքերում կան: Մեզ արագ զտվել է անհրաժեշտ, այլևս ժամանակ չկա: Հ. Գ. Աշխարհում `յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ, շատ արագ, ամեն բան հնանում է: Մեզ կառուցողական աշխատանքների արագություն է պետք` այս վիճակից դուրս գալու համար: